Սերն ընտանիքում սրբության անձնական ուղի է յուրաքանչյուրիս համար:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2022թ. հունիս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը:
Նորին Սրբությունը աշխարհի բոլոր հավատացյալներին կոչ է անում իրենց աղոթքներում հիշել ընտանիքներին.
«Ընտանիքն այն վայրն է, որտեղ մենք սովորում ենք ապրել մեծերի ու փոքրերի հետ միասին։ Երիտասարդների, տարեցների, մեծահասակների, երեխաների հետ միասին լինելով և մնալով միասնական մեր տարբերությունների մեջ՝ մենք մեր կյանքի օրինակով ենք ավետարանում: Կատարյալ ընտանիքներ, իհարկե, չկան, սակայն միշտ կա «բայց»։ Անշուշտ, դա չի փոխում հարցի էությունը, և մենք չպետք է վախենանք սխալներից, քանզի առաջ գնալու համար պետք է դասեր քաղել դրանցից։ Եկե՛ք չմոռանանք, որ Աստված մեզ հետ է մեր ընտանիքում, մեր հարևանությամբ, մեր քաղաքում։ Նա մեզ հետ է և հոգ է տանում մեր մասին, Նա միշտ մեզ մոտ է, երբ մեր նավը խորտակվում է ալեկոծ ծովի մեջ: Երբ մենք վիճում ենք, տառապում ենք, ուրախանում ենք, Տերը մեզ հետ է, Նա ուղեկցում և ուղղորդում է մեզ: Սերն ընտանիքում սրբության անձնական ուղի է յուրաքանչյուրիս համար։ Դրա համար էլ հենց այն ընտրեցի, որպես այս ամսվա Ընտանիքների համաշխարհային հանդիպման թեմա: Աղոթենք աշխարհի բոլոր քրիստոնյա ընտանիքների համար, ամեն մի ընտանիքի համար, որպեսզի կոնկրետ ժեստերով նրանք կարողանան ապրել անձնուրաց սիրով և սրբությամբ առօրյա կյանքում»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը