• Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի խորհրդածությունը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ

    Եկե՛ք նշենք Նրա Կիրակին մեր սրտերում, և լուսավոր ուրախությամբ լցված՝ կիսվենք մեր եղբայրների հետ։


    Հարություն առած Քրիստոսը 40 օր շարունակ հայտնվում է Իր աշակերտներին մինչև Իր Սուրբ Համբարձումը:

     

    Նա առաքյալների, հավատացյալների, Իրեն հետևող կանանց և այլ մարդկանց հոգիներում զորացնում է ուրախությունն ու հավատքը:

     

    Հայտնվում է նրանց առօրյա կյանքում. դեպի Էմմավուս տանող ճանապարհին, տանը, լճի ափին և այլն։

     

    Տերը հաճախ էր ճաշում նրանց հետ, որպեսզի ընդգծեր Իր հարություն առած Մարմնի իրական լինելը, սակայն Նա նրանց սովորեցնում էր նաև, որ այսուհետ նրանք Իրեն կհանդիպեն «հացը բեկանելիս», ինչպես վաղ քրիստոնյաներն էին անվանում Պատարագը, և Եկեղեցու համայնքում հավատքի և ուրախության փորձառությամբ կիսվելիս:

     

    Ահա թե ինչու, բոլորովին այլ կերպ, ինչ-որ անսովոր հանդիսավորությամբ և սրբությամբ են հավատացյալները վերապրում զատկական հանդիպումները՝ նույնիսկ տանը, սեղանի շուրջ:

     

    Այդ ժամանակ ես փորձում եմ այցելել մեր բոլոր համայնքները և թե՛ լայն, թե՛ նեղ շրջանակներում հանդիպել հարազատների ու ընկերների հետ, որպեսզի միասին ուրախանանք Հարություն առած Տիրոջով և զգանք Նրա ներկայությունն ու մոտիկությունը մարդկանց դեմքերին։

     

    Հաղորդությունը և հավատացյալների միջև ընկերակցությունը մեր զատկական հավատքի երկու կարևոր դրսևորումներ են:

    Եկե՛ք նշենք Նրա Կիրակին մեր սրտերում, և լուսավոր ուրախությամբ լցված՝ կիսվենք մեր եղբայրների հետ։

     

    «Ցնծության և փրկության ձայն կա արդարների սրահներում: Տիրոջ աջը զորություն գործեց (…): Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. Եկե՛ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սղմ. 117.15,24):

     

    Իսկ այս օրը տևում է 40 օր և նույնիսկ մինչև Սուրբ Երրորդության տոնը։ Եկե՛ք ուրախանանք և ցնծանք: Քրիստոս Հարյա՜վ:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,

    Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց