• Հոգևոր կրթություն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի անձնակազմի համար

    Քրիստոսի չարչարանքները մեր հարության գրավականն է…


    2022թ. ապրիլի 13-ին, Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում՝ «Հայկական Կարիտաս»-ի լիազոր ներկայացուցիչ՝ Տեր Գրիգոր ավագ քհն. Մկրտչյանի և Առաջնորդական Տեղապահ՝ Գերհ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան նախաձեռնությամբ կազմակերպվեց հոգևոր կրթություն՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «Էմիլի Արեգակ» հատուկ կարիքներ ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի անձնակազմի համար:

     

    Հոգևոր կրթության խորագիրն էր՝ «Քրիստոսի չարչարանքները մեր հարության գրավական», որն  անցկացրեց Գերպ. Հայր Պերճ վրդ. Սաբեհը:

     

    Հայր Սուրբի խորհրդածությունից հետո տեղի ունեցավ Սուրբ և Անմահ պատարագ ձեռամբ Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, առընթերակայությամբ Արժ. Տեր Նարեկ քհն. Թադևոսյանի:

     

Օրացույց

Օրացույց