• Սրբազան Քահանայապետը կոչ է անում աղոթել բուժաշխատողների համար

    Եկե՛ք հիշենք, որ առողջապահական ծառայությունը, դա պարզապես կազմակերպություն չէ:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է այս տարվա ապրիլ ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը. աղոթել բուժաշխատողների համար:

     

    «Համավարակը, – ընդգծում է Նորին Սրբությունը, – մեզ ցույց տվեց առողջապահության ոլորտի աշխատողների՝ կամավորների, բուժաշխատողների, քահանաների, վանականների և միանձնուհիների, նվիրումն ու առատաձեռնությունը։ Սակայն այս համավարակը բացահայտեց նաև այն փաստը, որ բոլորին չէ որ հասանելի է որակյալ հանրային առողջապահությունը: Աղքատ և ամենախոցելի երկրները չեն կարողանում օգտվել անհրաժեշտ բուժումներից՝ բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարելու համար և շարունակում են տառապել: Շատ դեպքերում դա տեղի է ռեսուրսների ոչ ռացիոնալ տնօրինման և քաղաքական լուրջ պարտավորությունների բացակայության պատճառով, – ընդգծում է Սրբազան Քահանայապետը: – Դրա համար էլ ես խնդրում եմ աշխարհի բոլոր երկրների կառավարություններին չմոռանալ, որ բոլորին հասանելի և արդյունավետ առողջապահական ծառայությունն առաջնահերթություն է։ Եկե՛ք հիշենք, որ առողջապահական ծառայությունը, դա պարզապես կազմակերպություն չէ, այլ մարդիկ են, ովքեր իրենց կյանքը նվիրում են ուրիշներին խնամելու և հոգ տանելու համար, և համավարակի ժամանակ նրանք կյանքեր տվեցին՝ բազմաթիվ հիվանդների բուժելու համար: Եկե՛ք աղոթենք, որ կառավարությունները և տեղական համայնքները աջակցեն բուժաշխատողներին հիվանդներին և տարեցներին խնամելու համար, հատկապես աղքատ երկրներում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց