ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը մտադիր է աւելի սերտ համագործակցել Կարիտասի հետ
2015թ. մարտի 18-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսեանը այցելել է Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Կարիտաս բարեսիրական կազմակերպութեան «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի եւ «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութեան կենտրոններ: Հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Գիւմրիի եւ Աշոցքի կաթողիկէ համայնքների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակեանը եւ այլ հիւրեր: Հայր Պետրոսը «Փոքրիկ իշխան»-ում ողջունել է հիւրերին եւ խօսել Կարիտասի առաքելութեան մասին: Նախարարը ծանոթացել է Կարիտասի ծրագրերին ու կատարուած աշխատանքներին, Կարիտասի գործադիր տնօրեն Գագիկ Տարասեանի հետ միասին ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան եւ Կարիտասի միջեւ: Այդ հուշագիրը ենթադրում է նախարարութեան եւ Կարիտասի միջեւ նոր բովանդակութեամբ համագործակցութեան սկիզբ՝ կոնկրետ ծրագրերի համատեղ իրականացմամբ ու համահունչ աշխատանքային տեսլականով: «Այն քաղաքականությունը, որն իրականացնելու ենք, լինելու է ի շահ երեխաների և ընտանիքների».ասել է նախարարը: «Մեր բարերարների եւ մեր ցանկութիւնն է, որ մի քանի տարի յետոյ ունենանք պետական հովանաւորութիւն, քանի որ բարերարները չեն կարող յավերժ աջակցել մեր ծրագրերին».լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Կարիտասի ծրագրերի ղեկաւար Անահիտ Գեւորգեանը:
Նման հուշագիր նախարարութիւնը ստորագրելու է նաեւ այլ հասարակական կազմակերպութիւնների հետ.Կարիտասը առաջինն էր: Արտեմ Ասատրեանը նախարարութեան այլ աշխատակիցների հետ միասին ծանոթացել է նաեւ Էմիլի Արեգակ բազմակի հաշմանդամութեամբ անձանց խնամքի հաստատութեան նորակառոյց շենքին եւ իրականացուող աշխատանքներին: