Միացե՛ք ինձ, Մարիամի Անարատ Սրտի նվիրման աղօթքին…
Ուկրանիայում պատերազմը սկսվելուց մեկ ամիս անց, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նամակ հղեց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին՝ խնդրելով իրեն միանալ առաջիկա ուրբաթ, մարտի 25-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի Մայր Տաճարում Ավետման տոնին նախատեսված հատուկ աղոթքին, որի ժամանակ Սրբազան Քահանայապետը մարդկությանը և մասնավորապես հակամարտության մեջ գտնվող Ռուսաստանին ու Ուկրաինային նվիրելու է Մարիամի Անարատ Սրտին:
«Այս խավար ժամանակներում Եկեղեցին կոչված է խնդրելու խաղաղության Իշխանին՝ Հիսուս Քրիստոսին, բարեխոսել այն մարդկանց համար, ովքեր իրենց մաշկի վրա են զգում հակամարտութեան հետևանքները»,-իր նամակում գրում է Ֆրանցիսկոս Պապը:
«Քանի որ խաղաղությունը պետք է հայցել նորոգված Աստծո ներողամտությամբ, ուստի, արարողությունը տեղի կունենա ապաշխարության կարգի ընթացքում, որը նախատեսված է անցկացնել Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հռոմի ժամանակով 17:00-ին, իսկ նվիրագործման արարողությունը նախատեսված է ժամը 18:30-ին», – ասում է Սրբազան Քահանայապետը և ընդգծում. «Այսպիսով՝ Տիեզերական Եկեղեցին, այս ողբերգական պահին, Աստվածամոր միջոցով Տիրոջն է հասցնելու ցավի աղաղակը բոլոր նրանց, ովքեր տառապում են և պահանջում, որ բռնությունները ավարտվեն, միևնույն ժամանակ, մարդկության ապագան հանձնելով խաղաղության Թագուհուն»:
Սրբազան Պապը՝ ի վերջո խնդրում է եպիկոպոսներին մարտիի 25-ին միանալու այդ նվիրումին՝ համախմբելով քահանաներին, կրոնավորներին, ինչպես նաև հավատացյալներին հասարակաց աղօթքի շուրջ:
«Այնպէս որ Աստծո Սուրբ Ժողովուրդը միաձայնությամբ եւ միասնական կերպով Աստվածամորը կհայտնի իր աղերսը». – նշում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը։
Քահանայապետի նամակին կցված է նաև աղոթքի բնագիրն ու թարգմանությունը, որպեսզի բոլորն էլ կարողանան հետևել ու մասնակցել աղոթքին:
Նամակի վերջում Սրբազան Պապը իր օրհնութիւններն է բաշխում բոլորին՝ հայցելով Հիսուս Քրիստոսի պաշտպանութիւնը և Տիրամոր բարեսրտությունը:
Նամակը եզրափակվում է Ֆրանցիսկոս Պապի խնդրանքով. «Աղօթե՛ք ինձ համար»։
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝
Դիվան Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան
Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության