«Այդպես է խնդրել Տիրամայրը` 1984թ. մարտ 25-ին» գրել էր Քույր Լուչիան։
Մարտի 25-ին Ն. Ս. Ֆրանցիկոս Պապը Ռուսաստանը և Ուկրաինան նվիրելու է Մարիամի Անարատ Սրտին.
Նվիրագործման արարքը Նորին Սրբությունը կատարելու է Սուրբ Պետրոսի տաճարում՝ իր գլխավորած ապաշխարության արարողության առթիվ:
Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրեն Մաթթեո Բրունին հայտարարեց, որ առաջիկա մարտին 25-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ռուսաստանն ու Ուկրաինան նվիրելու է Մարիամի Անարատ Սրտին։
Նվիրագործումը Նորին Սրբությունը կատարելու է Սուրբ Պետրոսի տաճարում՝ իր գլխավորած ապաշխարության արարողության առթիվ: Այդ օրը այդ նվիրագործումը կկատարվի նաև Ֆաթիմայի Սրբավայրի մեջ՝ Քահանայապետական ողորմաբաշխ և Սրբազան Պապի ներկայացուցիչ Կարդինալ Քրայևսքիի կողմից:
Նշենք, որ Տիրամայրը, 1917թ. հուլիսի 13-ին Ֆաթիմայի երևումների ժամանակ, խնդրել էր, որ Ռուսաստանը նվիրվի Իր Անարատ Սրտին՝ հայտարարելով, որ եթե այս խնդրանքը չընդունվի, ապա Ռուսաստանն «իր սխալները կտարածի աշխարհով մեկ՝ խթանելով Եկեղեցու դեմ պատերազմներ և հալածանքներ։ Բարիները, հավելել էր Նա, պիտի նահատակվեն, Քահանայապետը շատ պիտի տառապի, տարբեր ազգեր պիտի կործանվեն»:
Ֆաթիմայի երևումներից հետո բազմաթիվ եղան Մարիամի Անարատ Սրտին նվիրագործումները՝ սկսած Պիոս ԺԲ Քահանայապետից, որ 1942թ. հոկտեմբերի 31-ին, համայն աշխարհը, ապա 1952թ. հուլիսի 7-ին ռուսիո ժողովուրդները նվիրեց Մարիամի Անարատ Սրտին։
Նույնը կատարեց Պողոս Զ Քահանայապետը` 1964թ. նոյեմբերի 21-ին՝ Վատիկանյան Բ Տիեզերական Ժողովին մասնակցող հայրերի ներկայությամբ, իսկ Սուրբ Հովհաննես Պողոս Բ 1981թ. հունիսի 7-ին Սուրբ Կույսին նվիրեց մի աղոթք, որով Նա Երկնավոր Մորից հայցում էր, որ իր հովանու տակ առնի համայն մարդկային ընտանիքը, ապա մաղթում է, որ բոլորի համար մոտենա խաղաղության և ազատության ժամանակը. ճշմարտության, արդարության և հույսի ժամանակը»։ Երջանկահիշատակ Սուրբ Քահանայապետն այդ նվիրագործումի արարքը կրկնեց Ֆաթիմայի մեջ՝ 1982թ. մայիսի 13-ին, իսկ 1984թ. մարտ 25-ին Նա աշխարհի բոլոր ժողովուրդները հանձնեց Սուրբ Կույսի Անարատ Սրտին։
2000թ. հունիսին, այդ ժամանակվա Հավատո Վարդապետության Ժողովի քարտուղար Գերապայծառ Թարչիզիո Բերթոնեն հայտարարեց, որ Քույր Լուչիան, ում հայտնվել էր Տիրամայրը Ֆաթիմայի մեջ, 1989թ. մի նամակում հաստատել էր, որ նվիրագործումի տիեզերական արարքը համապատասխանում է Տիրամոր խնդրանքին։ «Այդպես է խնդրել Տիրամայրը` 1984թ. մարտ 25-ին» գրել էր Քույր Լուչիան։
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը