• Լիբանանում ԱՄՆ դեսպան Տիկին Դորոթի Շիայի այցը Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին

    Հանդիպումն առիթ հանդիսացավ զրուցելու Լիբանանի ներքին քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ, որի մասին նրանք ունեցան տեսակետների փոխանակում՝ քննարկելով Լիբանանի սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծմանն ուղղված տարբեր հեռանկարները: 


    Երկուշաբթի, 2022թ.-ի մարտի 14-ին՝ Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Կամիլ Շիան այցելեց Հայ Կաթողիկէ Պատրիարքարան՝ հանդիպում ունենալով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. և Գերերջ. Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքի հետ:

    Հանդիպումն առիթ հանդիսացավ զրուցելու Լիբանանի ներքին քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Նրանք ունեցան տեսակետների փոխանակում՝ քննարկելով Լիբանանում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի լուծման ուղիները:

    Հոգևոր Տերը անդրադարձավ Միացյալ Նահանգների նկարագրին, որը միշտ աջակցել է կարոտյալ ազգերին, ապա հույս հայտնեց, որ ԱՄՆ-ն կշարունակի այս տեսլականը՝ նպաստելով նաև հաջորդ սերունդների բարօրությանը:

    Զրուցակիցներն անդրադարձան նաև Ուկրաինայում տիրող պատերազմական իրավիճակին՝ համաձայնելով, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ խաղաղություն հաստատելու և ազգերի ու մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

     

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզի Հայկական Բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց