Համայն աշխարհի մեջ տիրող լարված իրավիճակը մեզ պարտադրում է անվերապահ կերպով համախմբվել ի նպաստ Հայոց պետականության և աշխարհասփյուռ հայության:
Նախորդ կիրակի, 13 մարտի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը երդմնակալության արարողությամբ ստանձնեց Հանրապետության նախագահի պաշտոնը:
Այս առիթով Ռաֆայել Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը շնորհավորագիր ուղղեց ՀՀ նորընտիր նախագահին, որի սկզբում «ջերմագին ողջույններ» փոխանցելով, ապահովեց՝ «աղոթական և գործունյա աջակցությունը Մայր Հայրենիքին»։
Ամենապատիվ Հոգևոր Տերը իր և Հայ Կաթողիկէ եպիսկոպոսների անունից շնորհավորանքներ հղելուց հետո նշեց. «Համայն աշխարհի մեջ տիրող լարված իրավիճակը մեզ պարտադրում է անվերապահ կերպով համախմբվել ի նպաստ Հայոց պետականության և աշխարհասփյուռ հայության», և այս ուղղությամբ հայտնեց «աջակցության» պատրաստակամությունը:
Ամենապատիվ Հոգևոր Տերը իր շնորհավորական խոսքն ավարտեց՝ հայցելով Աստվածային օրհնությունները և Զմմառի Տիրամոր բարեխոսությունը՝ նորընտիր նախագահի, նրա ընտանիքի և համայն հայրենիքի համար, մաղթելով Աստվածատուր խաղաղություն և սեր:
Աղբյուրը՝ Վատիկան Նիուզի Հայկական Բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Անի Ցոլակյանը