Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Ռաֆայել Պետրոս Կաթողիկոս Պատրիարքի հրավերով տեղի ունեցավ ճաշկերույթ
2022թ. փետրվարի 21-ին, ժամը 13:00, Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանում տեղի ունեցավ Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների պետերի հանդիպումն ու ճաշկերույթը՝ Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Ռաֆայել Պետրոս Կաթողիկոս Պատրիարքի հրավերով։
Այդ հանդիպմանը ներկա էին Արևլյան Եկեղեցիների Խորհրդի նախագահ Վսեմ. Կարդինալ Լեոնարդո Սանտրին, Մարոնի Եկեղեցու Հայրապետ Վսեմ. Կարդինալ Պեշարա Պութրոս Ռային, Երուսաղեմի Լատին Եկեղեցու Պատրիարք Ամեն. Փիերպադիսդա Փիցցապալլան, Ասորի Կաթողիկէ եկեղեցու Պատրիարք Ամեն. Իկնադիոս Իվնան, Յոյն Մելքիթ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարք Ամեն. Եուսէֆ Ապպսին, հայ և լատին արհիապատիվ եպիսկոպոսներ, գերհարգելի և գերապատիվ հայրեր, Անարատ Հղության քույրերի մեծավոր Առաքինազարդ Մայր Արուսյակ Սաճոնյանը և վարժարանիս հասարակությունը։
Լևոնյան վարժարանի ֆբ էջ
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը