• «Հայեր 2015՝ մոխրից վերածնուող ազգ».Ցեղասպանութեան նուիրուած միջոռացում Վարշաւայում

    «Հայեր 2015՝ մոխրից վերածնուող ազգ».Ցեղասպանութեան նուիրուած միջոռացում Վարշաւայում


     

    Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի կապակցութեամբ 2015թ. մարտի 14-ին յիշատակութեան միջոցառում է կազմակերպուել Վարշաւայում, Լեհահայերի մշակոյթի եւ ժառանգութեան հիմնադրամի նախագահ Ժան Աբգարովիչի նախաձեռնութեամբ: Միջոցառման գլխագիրն էր՝ «Հայեր 2015՝ մոխրից վերածնուող ազգ»: Սա մէկն էր այս տարուայ ընթացքում արդէն կազմակերպուած եւ դեռ տեղի ունենալիք միջոցառումների շարքի՝ Հայոց Ցեղասպանութեան արժեւորման եւ հայ նահատակների յիշատակութեան նպատակով: Միջոցառման մասին գրել է լեհական Gosc Niedzielny պարբերականն իր կայքում: Միջոցառմանը մասնակցելու հրաւիրուել էր նաեւ Գերշն. Տ. Ռաֆայէլ արքեպս Մինասեանը, լեհահայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերպ. Հ. Ռաֆայէլ վրդ. Կրավչիկը, եւ լեհահայ առաքելական համայնքի հովիւ Տ. Տաճատ աբեղա Ծատուրեանը, Լեհաստանում ՀՀ դեսպանը, լեհ եւ հայ հասարակական գործիչներ: Ելույթների ընթացքում անդրադարձ է եղել, որ Հայոց Ցեղասպանութիւնը առաջին ցեղասպանութիւնն էր 20-րդ դարում: Յիշուել է Հովհաննէս Պողոս Բ Սրբազան Քահանայապետի նկատառումը, թէ եթէ աշխարհը անտարբեր չլիներ հայերի ցեղասպանութեան նկատմամբ, հրէաների հոլոքոսթը տեղի չէր ունենայ: ՀՀ դեսպան Է. Ղազարեանը յայտնել է, որ լեհ Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով ծնուել է հայկական արմատներով ընտանիքում, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի առթիւ մի նոր ստեղծագործութիւն է գրել, որը կներկայացուի այս տարի Նիւ Յորքում: Միջոցառման ընթացքում եղել են մի քանի ելոյթներ եւ դասախօսութիւններ հետեւեալ թեմաներով. «Ռաֆայել Լեմկին. ցեղասպանություն տերմինի ստեղծող», բանախօս՝ պրոֆ. Անդժեյ Զիենբա, «Հայոց ցեղասպանությունը հիշատակող խաչքարներն աշխարհում» բանախօս՝ քհն. պրոֆ. Յուզեֆ Նաումովիչ: Բանախօսները փաստել են, որ Արեւմուտքը 1915-1916թթ. եղեռնական իրադարձութիւնների մասին հիմնականում գերադասում էր լուռ մնալ՝ բացառութեամբ մի քանի մտաւորականների՝ Անատոլ Ֆրանս, Ֆրիտեօֆ Նանսէն, Առնոլդ Թոյնբի եւ այլք:

     Միջոցառման ընթացքում Մազովիայի մարզպետ Յացեկ Կոզլովսկին Լեհաստանի կառաւարութեան անունից «Վաստակի Խաչ» շքանշանով է պարգեւատրել հայ կաթողիկէ համայնքի անդամ, գրող Մոնիկա Ագոպսովիչին, ով վերջերս մի գիրք է հրատարակել Լուովի հայ ժողովրդի պատմութեան վերաբերեալ:

     

    14042_1578565029094384_1321786343950503658_n 10855147_1578566642427556_5392595663503195298_o 10945390_1578553645762189_6150277305090982619_o 10984556_1578558399095047_6522086668920632227_o 10997890_1578553692428851_7696105730796676893_o 11024750_1578553655762188_6571657246289317211_o 11026153_1578566639094223_1150724377826144911_n 11034428_1578554755762078_5668014855549805016_o 11050204_1578554992428721_3224264892548909757_o 11071734_1578558402428380_4531543277010334856_n

Օրացույց

Օրացույց