• Ֆրանցիսկոս Պապի ճառը՝Արևելյան եկեղեցիների ժողովի լիագումար նիստի մասնակիցներին

    «Աշխարհը կարիք ունի հաղորդության վկայության. եթե մենք ծիսական վեճերով գայթակղություն առաջացնենք, չենք անի ուրիշ բան, քան խաղալ խաղը նրա, որը բաժանության տերն է»,- ասել է Սրբազան Քահանայապետը


    «Աշխարհը կարիք ունի հաղորդության վկայության. եթե մենք ծիսական վեճերով գայթակղություն առաջացնենք, չենք անի ուրիշ բան, քան խաղալ խաղը նրա, որը բաժանության տերն է»,- ասել է Սրբազան Քահանայապետը

    Ռոպեր Աթթարյան- Վատիկան

     

     

    Փետրվարի 18-ի առավոտյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Առաքելական Պալատում ընդունեց Արևելյան եկեղեցիների պատրիարքաներին, որոնք շարքում էր նաև Ամեն. և Գերերջ. Ռաֆայէլ Պատրոս ԻԱ-ը:

    Նորին Սրբությունը հատուկ ուշադրություն շնորհեց Արևելյան Եկեղեցիների ժողովների լիագումար նիստի մասնակիցներին և այս առիթով՝ նրանց ուղղված ճառի սկզբում մատնանշեց առավոտյան՝ նրանց մատուցած Պատարագը, որը նվիրված էր Սուրբ Պետրոսին, ապա հիշեց Արևելյան եկեղեցիներին նվիրված ժողովի հիմնադիր Պենետիկոս ԺԵ քահանայապետին և նրա մահվան հարյուրամյակը՝ հայտնելով՝ «Նրա հետ է մեր երախտապարտ հիշողությունը»:

     

    Քահանայապետերի խաղաղության կոչերը մնացին աննկատ

     

    Ֆրանցիսոս Պապը նշեց նաև, որ երջանկահիշատակ Պենետիկտոս ԺԵ-ը պատերազմը որակել էր որպես «անիմաստ սպանդ», և նրա այդ նախազգուշացումը «աննկատ մնաց համաշխարհային առաջին պատերազմի մեջ ներգրավված ազգերի ղեկավարների կողմից», ինչպես այն, որ «աննկատ մնաց նաև Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի կոչը՝ կանխել Իրաքի պատերազմը»,- ասաց Սրբազան Պապը՝ նկատի ունենալով, որ «մարդկությունը, տակավին, տարուբերվում է խավարի մեջ» և «մենք շարունակելու ենք ականատես լինել բազմաթիվ հակամարտությունների», որոնք տեղի են ունենալու Միջին Արևելքում. ինչպես օրինակ՝ Սիրայի և Իրաքի միջև, նաև Եթովպական տարածաշրջանի Թիկրա նահանգում, մինչ «սպառնացող քամիները փչում են Արևելյան Եվրոպայի վրա» ու շարունակվում է Լիբանանի ողբերգությունը, ուր բազմաթիվ մարդիկ առանց հացի են մնացել, իսկ երիտասարդներն ու մեծահասկները կորցնում են հույսը և հեռանում այդ երկրներից:

     

    Միջին Արևելեքը կաթողիկէ եկեղեցիների օրրան է

     

    «Սակայն այս երկրները արևելյան կաթողիկէ եկեղեցիների հայրենիքն են: Հենց այստեղ է, որ զարգացան նրանց դարավոր ավանդույթները ու հերոսական հավատքը»,- նշեց Ֆրանցիսկոս Պապը՝ մատնանշելով մի նոր իրականություն, որը տեսնում են Արևելյան եկեղեցիների այն հետևորդները, որոնք գաղթել են ուրիշ տեղերից և ստեղծել նոր ծխեր Կանադայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և այլուր: Այս երկրներում Արևելյան ծեսերին պատկանող հովվական հոգատարությունը ժամանակավորապես վստահել են տեղի լատին եպիսկոպոսին, որը կանոնակարգված սահմաններում է համադրում հովվական գործունեությունը քահանաների միջնորդությամբ:

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Ազատուհի Հովակիմյանը

Օրացույց

Օրացույց