Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Գերյ. Հ. Գառնիկ Ծայրագոյն Վարդապետ Յովսէփեան

    Գերյ. Հ. Գառնիկ Ծայրագոյն Վարդապետ Յովսէփեան


     

    Գերյ. Հ. Գառնիկ Ծայրագոյն Վարդապետ Յովսէփեան

     

     

    Ծնուել է 1976թ. մայիսի 20-ին, Սիրիայի Մելիքիէ քաղաքում: Տարրական կրթութիւնը ստացել է Մելիքիէի ծխական դպրոցում: 1987-1990թթ. սովորել է Հալեպի Մխիթարեան վարժարանում եւ ապրել Սբ. Միքայէլ փոքր նորընծայարանում (տեսուչ՝ Հ. Էմմանուէլ  վրդ. Դաբբաղեան), Բարձրագոյն կրթութիւնը ստացել է նախ Վիեննայի Մխիթարեան միաբանութեան նորընծայարանում, 1990-1995թթ., ապա՝ 1996-2002թթ., Հռոմի Լեւոնեան Քահանայապետական վարժարանում եւ աւարտել Սբ. Թովմա Աքուինացու համալսարանի Աստուածաբանութեան եւ Փիլիսոփայութեան ֆակուլտետները, ստացել աստուածաբանութեան եւ փիլիսոփայութեան բակալաւրի աստիճաններ: Կուսակրոն քահանայ է ձեռնադրուել 2002թ. սեպտեմբերի 14-ին, Բարձր Ջեզիրէյի թեմում, ձեռամբ Արհ. Պետրոս արքեպս. Միրիաթեանի եւ նշանակուել Հասաքիէ նահանգի հայ կաթողիկէ Սբ. Ընտանեաց եկեղեցու ժողովրդապետ եւ այդ պաշտօնում ծառայել մինչեւ 2012թ.: 2013թ. ծառայել է Գամշլիի Սբ. Յովսէփ աթոռանիստ եկեղեցում, իսկ 2014թ. փետրուարին տեղափոխուել Հայաստան եւ ծառայել Շիրակի մարզի Գիւմրի եւ Աշոցքի տարածաշրջանի կաթողիկէ համայնքներում (Սարագիւղ, Բաւրա, Սիզաւէտ, Ղազանչի)՝ որպէս փոխժողովրդապետ: 2015թ. նշանակուել է Ախուրեանի տարածաշրջանի Փանիկի Սբ. Աստուածածնի եկեղեցու ժողովրդապետ-հոգեւոր հովիւ:

    2017թ. յունիսի 18-ին Հ. Գառնիկ Վրդ. Հովսեփյանին շնորհվեց Ծայրագույն Վարդապետի աստիճան:

Օրացույց

Օրացույց