• Եպիսկոպոսաց սինոդի փակումը և Սբ. Սարգսի տոնը՝ Լևոնյան վարժարանում

    Հայրապետական Սուրբ Պատարագ և սիրո ճաշ՝ Կարդինալ Սանդրիի մասնակցությամբ


    2022թ. փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 18։00-ին Հռոմի Ս. Վլաս Հայ Կաթողիկէ Եկեղեցում կատարվեց երեկոյան Ժամերգություն Սբ. Սարգսի տոնի առթիվ, նախագահությամբ՝ Ամէն. և Գերերջ. Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի, մասնակցությամբ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինհոդոսական Եպիսկոպոսաց դասի, Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանի հասարակության, գլխավորությամբ Տեսուչ Հոր՝ Գերյ. Նարեկ Ծ.Վ. Նաամոյանի, Անարատ Հղության Հայ Քույրերի և հռոմաբնակ հավատացյալների։

     

    Ժամերգությունից հետո Ամենապատիվ Հոգևոր Տերը Ս. Պատարագ մատուցեց օրվա տոնի առթիվ, առընթերակայությամբ՝ Պարսկաստանի առաջնորդ Արհի. Սարգիս Եպս. Դավիթյանի և ԱՄՆ ու Կանադայի «Տիրամայր Նարեկի» թեմի առաջնորդ՝ Արհի. Միքայել եպս. Մուրադյանի։ Սուրբ Պատարագի ավարտին Հոգևոր Տերն իր աղոթքն ու գոհությունը բարձրացրեց առ Աստված՝ բոլոր ներկա ու բացակա հավատացյալների և տեղի ունեցած սինհոդոսի հաջողության համար։

     

    Այնուհետև ժամը 1-ին, Հայ Կաթողիկէ նվիրապետության Սինհոդոսական Հայրերը Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի գլխավորությամբ փակեցին սինհոդոսի վերջին նիստը, մասնակցությամբ՝ Արևելյան Եկեղեցիների Խորհուրդի նախագահ Վսեմ. Կարդինալ Լեոնարդո Սանտրիի, Արևելյան Եկեղեցիների Խորհուրդի քարտուղար՝ Արհի. Ճիորճոյ եպս. Կալլորոյի, Արևելյան Եկեղեցիների Խորհուրդի փոխ-քարտուղար՝ Գեր. Ֆլավիո վրդ. Փաչէի և Արևելյան Եկեղեցիների Խորհուրդի անդամ՝ Գեր. Նիկոլա վրդ. Վան Տեր Մայլենի։ Փակման նիստից հետո, հոգևորականները սիրո սեղանի շուրջ միասնաբար հաց կիսեցին։

     

Օրացույց

Օրացույց