• Հայ Կաթողիկէ հաղորդակցամիջոցների հանձնախմբի հեռավար ժողովը

    Աշխատանքային զարգացման նոր հեռանկարների քննարկում


    Շաբաթ, 12 փետրվարի, 2022 թվական: Հռոմի ժամանակով 15:00-ին տեղի ունեցավ Պատրիարքական Հաղորդամիջոցների հանձնախմբի հեռավար ժողովը, որը գլխավորում էր Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքը: Ժողովին մասնակցում էին՝ Գերհ. Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանը, Գերպ. Հայր Սեպուհ Վրդ. Կարապետյանը, Տյար Ռոբեր Աթթարյանը և Տիկին Անուշ Սարգսյանը, հարգելի պատճառներով նիստին ներկա չգտնվեց Արժ. Տէր Հովսեփ Քհն. Գալստյանը։
    Ժողովի բացման իր խոսքում Ամենապատիվ Հոգևոր Տերը մասնակիցներին տեղեկացրեց, որ Սինոդոսական հայրերի որոշումով Արհ. Տեր Գևորգ Եպս. Ասատուրյանը նշանակվել է Հայ Կաթողիկէ Պատրիարքական Հաղորդամիջոցների հանձնախմբի նախագահ։
    Այնուհետև, անդրադարձ կատարվեց անցած երկու տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին, դրանց լուսաբանմանը, համաճարակով պայմանավորված իրավիճակին և հայ կաթողիկէ հաղորդամիջոցների գործունեությանը: Ժողովի մասնակիցները կարծիք հայտնեցին տեղեկատվական ոլորտի արդի մարտահրավերների և խոչընդոտների մասին: Ընդգծվեց հաղորդամիջոցների հանձնախմբի հաճախակի հանդիպումների անհրաժեշտությունը և այս հարցում համացանցային հարթակի կարևորությունը և ընձեռած հնարավորությունները:
    Հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ համաձայն նորանշանակ նախագահի ցուցումների:
    Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության
    12.02.2022թ.

Օրացույց

Օրացույց