KAAD-ն առաջացել է 1954 թուականին Ֆուլդայի Կաթողիկէների Օր նախաձեռնութիւնից: 1958 թուականին այն գրանցուել է որպէս ոչ առեւտրային ասոցիացիա՝ հիմնուած Բոննում:
Ե. օր Պահոց, 11 Հինգշաբթի, 2022 թուականին Գիւմրու Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Հայ Կաթողիկէ Եկեղեցին հիւրընկալեց Կաթողիկէ Ակադեմիական Ծառայութիւն Օտարերկրացիների համար Գերմանական կազմակերպութեանը:
KAAD-ը Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու կրթաթոշակային կազմակերպութիւն է Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձաւոր եւ Միջին Արեւելքի, Արեւելեան եւ Հարաւարեւելեան Եւրոպայի երկրների ասպիրանտների եւ հետազոտողների համար:
KAAD-ն առաջացել է 1954 թուականին Ֆուլդայի Կաթողիկէների Օր նախաձեռնութիւնից: 1958 թուականին այն գրանցուել է որպէս ոչ առեւտրային ասոցիացիա՝ հիմնուած Բոննում:
Այցելութեան ընթացքում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց ձեռամբ Հայաստանի Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ առընթերակայութեամբ Գիւմրու ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի: Հոգեւոր ընթերցումներից յետոյ Գերյարգելի Վարդապետը ողջունեց հիւրերին՝ կարեւորելով նրանց առաքելութիւնը, որը նրանք կատարում են Հայաստանում ի սպաս հայ երիտասարդութեան:
Իր խօսքում Հայր Սուրբը շեշտեց Քրիստոսի սիրոյ պատգամի մասին. «Սիրեցէ՛ք միմեանց, ինչպէս ես ձեզ սիրեցի»: Գերյարգելի Վարդապետը հոյս հայտնեց, որ այս համագործակցութիւնը կը կրի շարունակական բնոյթ:
Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը ներկայացրեց Հայ Կաթողիկէ թէմի եւ Աթոռանիստ Եկեղեցու կառուցման պատմութիւնը:
Հանդիպման աւարտին կազմակերպութեան Արևելեան Եւրոպայի բաժնի ղեկավար՝ Մարկուս Լաիյմբախը հայտնեց իր երախտագիտութիւնը հոգեւոր հայրերին հիւրընկալութեան համար, եւ որպէս նուէր հանձնեց կազմակերպութեան 2021 թուականի Տարեկան հաշուետութեան գիրքը:
Նշենք, որ կազմակերպութեան անդամները 2022 թուականի, փետրուարի 10-13, մասնակցում են Տարածաշրջանային համաժողովին, որը տեղի է ունենում Գիւմրիում:
ԳԵՐՅ. ՀԱՅՐ ԳԱՌՆԻԿ Ծ. ՎՐԴ. ՅՈՎՍԷՓԵԱՆ
Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ