• Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինհոդոսը բացվեց Սբ. Պատարագով, որ մատուցեց Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսը

    Սինհոդոսին մասնակցում են Հայ Կաթողիկէ Նվիրապետության Արքեպիսկոպոսներն ու Եպիսկոպոսները


    2022թ․ փետրվարի 4-ի առավոտյան Ամենապատիվ և Գերերջ. Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանի Նարեկի Տիրամոր մատրան մեջ մատուցած սուրբ Պատարագով կատարեց իր Պատրիարքության ժամանակաշրջանի առաջին Եպիսկոպոսական սինհոդոսի բացումը, որը սկսվեց այսօր` Լևոնյան Ք. Վարժարանի պաշտոնական դահլիճում, Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ նախագահությամբ, այն կավարտվի փետրվարի 12-ին։

     

     

    Սինհոդոսին մասնակցում են Հայ Կաթողիկէ Նվիրապետության Արքեպիսկոպոսներն ու Եպիսկոպոսները։

     

     

    Սինհոդոսական նիստերի օրակարգը հիմնականում պետք է ընդգրկի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ընդհանուր կացության արժևորումն ու կարիքների ուսումնասիրությունը, ինչպես նաև թեմերի հարցերն ու մարտահրավերները։

     

    Նիստերը բաժանված են երկու մասի․ առավոտյան` ժամը 9-ից 13-ը և կեսօրից հետո՝ ժամը 4-ից 7-ը։  Շաբաթ օր նախատեսված է միայն առավոտյան նիստը։

    Սինհոդոսի ավարտին՝ փետրվարի 12-ին նախատեսված է նաև հաղորդագրության հրապարակումը։

     

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց