Բաժիններ՝ Աղոթքներ, Գրադարան
  • Աղոթք՝ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի համար

    Քո հորդառատ շնորհները ավելացրու նրա մեջ, որպեսզի յուրաքանչյուր ոք տեսնի Քո փրկչագործական խորհուրդը։


    Աստվա՜ծ մեր, Դո՛ւ, որ ընտրեցիր մեզ համար նրան, ով գիտի աղքատին, տնանկին, հիվանդին և վշտացյալին, ով հովվելու է մեր Եկեղեցին, աղաչում ենք Քեզ, էլ ավելի ավելացրու նրա մեջ սերը՝ պահելու այն ամենը, ինչ յուրաքանչյուրին մոտեցնելու է Քեզ, քանզի նա է ակունքը այն աղբյուրի, որ բխում է Քեզանից։

    Քո հորդառատ շնորհները ավելացրու նրա մեջ, որպեսզի յուրաքանչյուր ոք տեսնի Քո փրկչագործական խորհուրդը։ Տո՛ւր նրան ուժ՝ դիմակայելու և հաղթահարելու այս կյանքի բոլոր փորձությունները և առաջնորդելու այն Սուրբ Եկեղեցին, որ հանձնված է նրան։

    Տո՛ւր նրան իմաստություն և խոհեմություն՝ առաջնորդելու այն Նոյյան տապանը, որը բերելու է դեպի Քեզ։ Թո՛ղ Աստվածամայրն իր Որդու թափած արյան մեկ կաթիլի դիմաց իրագործի այն բոլոր վեհ նպատակները, ինչ հովվապետն ունի իր մտքում և սրտում՝ ի փառս մեր հայ առաքելական և կաթողիկե եկեղեցու պայծառության։ Ամեն։

     

    Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments