• «Ծխական հասարակական խորհուրդներ` Հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացված դասընթացները

    «Թիմբիլդինգ» թեմայով դասընթացներ Շիրակի մարզի Կաթողիկե համայնքների երիտասարդների համար։


    «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Ծխական հասարակական խորհուրդներ` Հյուսիսային Հայաստանում» (Parish Social Ministries in Northern Armenia) ծրագրի շրջանակներում  տեղի ունեցան դասընթացներ «Թիմբիլդինգ» թեմայով Շիրակի մարզի՝ Ղազանչի, Սիզավետ, Արևիկ, Լանջիկ գյուղերի երիտասարդների համար։

     

    Դասընթացը վարեց «Հյուսիսի երիտասարդներ» ՀԿ նախագահ, դասընթացավար Վահան Դավթյանը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկեցին թիմի տեսակները և հատկությունները, կազմակերպվեց թիմային խաղեր և ինտերակտիվ վարժություններ:

     

    Ծրագրի շրջանակներում կազմակերպվող նմանաբովանդակ դասընթացները լինելու են շարունակական։

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments