• Միջոցառում Թբիլիսում՝ նուիրուած Ցեղասպանութեանը, Կաթողիկէ Եկեղեցու նախաձեռնութեամբ

    Միջոցառում Թբիլիսում՝ նուիրուած Ցեղասպանութեանը, Կաթողիկէ Եկեղեցու նախաձեռնութեամբ


    Ինչպէս յայտնում է Ջավախք Մեդիա կայքը, 2015թ. մարտի 7-ին Կաթողիկէ Եկեղեցու Անդրկովկասեան վարչութեան նախաձեռնութեամբ Թբիլիսիի Սբ. Պողոս-Պետրոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած միջոցառում: Հրաւիրուած էին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշն. Տ. Վազգեն եպս. Միրզախանեանը, Վրաստանի հայ մտաւորականների միութեան նախագահ, պատմաբան Ենոք Թադեւոսեանը, վիրահայ կաթողիկէ եւ առաքելական համայնքների անդամներ: Միջոցառումը սկսուել է միասնական Տէրունական աղօթքով: Եկեղեցու բակում ցուցադրուած են եղել Ցեղասպանութեան մասին լուսանկարներ: Անդրկովկասի Կաթողիկէ Եկեղեցու Առաքելական Առաջնորդ Գերշն. Տ. Ջուզեպպէ արքեպս. Պազոտտոն հանդես է եկել Հայոց Ցեղասպանութեան եւ հրէաների Հոլոքոսթի մասին ելոյթով, դատապատրել մարդկութեան դէմ կատարուած նմանատիպ բոլոր ոճրագործութիւնները: Գերշն. Տ. Վազգեն եպս. Միրզախանեանը իր խօսքում անդրադարձել է ցեղասպանուած հայ ժողովրդի պայքարի ունակութեան բազում պատմական փաստերին, նաեւ շնորհակալութիւն յայտնել այն բոլոր ժողովուրդներին, ովքեր կիսում են հայերի վիշտը եւ ժամանակին ապաստան են տուել փրկուած հայերին: Միրզախանեանը շնորհակալութիւն է յայտնել Պազոտտոյին՝ միջոցառման կազմակերպման համար: Եղեռնի մասին բանախօսել է նաև պատմաբան Ենոք Թադեւոսեանը, Ցեղասպանութեան թեմայով իր բանաստեղծութիւններն է ընթերցել բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսեանը: Հնչել են հայկական, իտալական եւ վրացական հոգեւոր երգեր՝ հռոմէական կաթողիկէ եւ վիրահայ առաքելական երգչախմբերի կատարումներով:

     

    s22864568 s65277599

Օրացույց

Օրացույց