• Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքի հանդիպումները Մետրոպոլիտ Իլարիոնի և Մետրոպոլիտ Նիֆոնի հետ

    Ներկաները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին միասնական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված հարաբերություններ կառուցել՝ ի բարօրություն հավատացյալ ժողովրդի։


    2022թ. հունվարի 10-ին Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Ռուսաստանի հայ կաթողիկե համայնքներում հովվական այցի շրջանակում այցելություն կատարեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ և Վոլոկոլամսկի Մետրոպոլիտ Իլարիոնի հետ։

     

     

    Հոգևոր Տիրոջն ուղեկցում էին Ռուսաստանում Հայ Կաթողիկե Եկեղեցու Առաջնորդական Փոխանորդ Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանը և Կաթողիկոս Պատրիարքի քարտուղար Գերպ․ Հ. Նարեկ Վրդ․ Մնոյանը, Մետրոպոլիտ Իլարիոնի հետ միասին ներկա էին միջքրիստոնեական հարաբերությունների բաժնի քարտուղար Հ. Ստեֆանը և աշխատակից Ս․Գ․ Ալֆերովը։

     

     

    Մետրոպոլիտ Իլարիոնը ողջունելով Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքին՝ կարևորեց Մոսկվայի Պատրիարքարանի և Հայ Կաթողիկե եկեղեցու միջև համագործակցությունը և այդ համատեքստում Սիրիայում և Լիբանանում համատեղ մարդասիրական ծրագրեր իրականացնելու հեռանկարը։

     

     

    Հայ Կաթողիկե Եկեղեցու Հոգևոր Գլուխը բարձր գնահատեց Մոսկվայի Պատրիարքարանի դերը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն գործուն աջակցություն ունենալու հարցում։

     

     

    Ներկաները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին միասնական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված հարաբերություններ կառուցել՝ ի բարօրություն հավատացյալ ժողովրդի։

     

     

    Մետրոպոլիտ Հիլարիոնի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հոգևոր Տերը հանդիպում ունեցավ Ռուսաստանում Անտիոքի Պատրիարքի ներկայացուցիչ Մետրոպոլիտ Նիֆոնի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանը։

     

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments