• Հայրապետական Սուրբ Պատարագներ Կրասնոդարի երկրամասում

    Եկեղեցին ապաստարան է ժողովրդի համար․


    Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքներ հովվական այցի ընթացքում գտնվում էր Կրասնոդարի երկրամասում։

     

     

    Հունվարի 8-ին Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը  Սուրբ Պատարագներ մատուցեց՝  ք․ Կրասնոդարի Սբ․ Լիբերիուս և ք․ Բելորեչենսկի Աստվածածնի ծննդյանը նվիրված եկեղեցիներում։

     

    Հունվարի 9-ին  Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը  Սուրբ Պատարագ մատուցեց  ք․Սոչիի Սբ․ Թադեոս և Սբ․ Սիմոն առաքյալների եկեղեցում։

     

     

    Սոչիում տեղի ունեցած պատարագի վերջում Հոգևոր Տերը Օրհնության գրով պատվեց՝ Վլադիմիր Աղաբաբյանին, ով իր նպաստն է բերել Սոչիի Հայ Կաթողիկե ժողովրդապետության կայացման գործում։

     

     

    Սուրբ Պատարագների քարոզների առանցքը նույնն էր ինչ նախորդ հանդիպման ընթացքում․ մշտապես բաց պահել սրտերը, և ամեն անգամ Սուրբ Հաղորդությանը մոտենալիս՝ ցնծալ, քանի որ ներս ենք թողնում Քրիստոսին։

     

     

    Ժողովրդի հետ հանդիպման ընթացքում Հոգևոր Տերը կարևորեց, հատկապես, երեխաների և երիտասարդների մասնակցությունը, քանի որ մասնակիցներից յուրաքանչյուրը իր ներկայությամբ կառուցում է եկեղեցին և եկեղեցին դառնում է ապաստարան ժողովրդի համար։

     

     

    Հոդվածը պատրաստեց՝ 

    Անուշ Հարությունյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments