• Հայրապետական Սուրբ Պատարագը՝ Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկե Մայր Տաճարում

    Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
    Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի


    Հունվարի 6-ին Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքներ հովվական այցի ընթացքում Սուրբ Պատարագ մատուցեց Մոսկվայի Անարատ Հղության Կաթողիկե Մայր Տաճարում։

     

    Իր քարոզի սկզբում Հոգևոր Տերը խոսեց Քրիստոսի Ծննդյան խորհրդի մասին․՝

    «Քրիստոս ով ծնվել էր աղքատության, ոչ թե հարուստների մեջ, մութ քարայրում դարձավ  Լույսը, որը լուսավորեց աշխարհը»։

     

    Եվ այդ Լույսը ով ծնվեց Հովիվների մեջ պատգամում է մեզնից յուրաքանչյուրին լինել նույնպիսի հեզ, խոնարհ, զիջող ու սիրող։ Անսալով այդ պատգամին ամեն մեկս մեր կոչման մեջ Հովիվ պետք է լինենք և այդ հովվությունն անենք ըստ մեզ տրված օրինակի։

     

    Առավել հատկանշականն այն է, որի մասին խոսեց Հոգևոր Տերը, որ այսուհետ Քրիստոսը կարիք չունի ծնվելու աղքատ քարայրի մեջ, այլ՝ մեր հարուստ սրտերում, և այդ սիրտը պետք է հարուստ լինի բարությամբ, հեզությամբ, եղբայրասիրությամբ, և ամեն անգամ Քրիստոս կծնվի մեր մեջ, երբ կմոտենանք Սուրբ Հաղորդությանը։

     

    Եզրափակելով իր խոսքը՝ Ամեն․ և Գերջ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքը նշեց, որ ներկաներից յուրաքանչյուրն առաքելություն ունի դառնալու՝ կարոտյալների, լքվածների, հիվանդների համար այն ապավենը և սիրող անձը, որոնց կարիքը նրանք ունեն։

     

    Եվ պատգամեց հետևյալը «Սիրեցեք իրար ոչ թե խոսքով, այլ՝ գործով»։

     

    Հոդվածը պատրաստեց՝ 

    Անուշ Հարությունյանը

Օրացույց

Օրացույց