«․․․լինել արթուն և խոհեմ և ամեն վայրկյան պատրաստ լինել Տիրոջ գալստյանը, կայացնել կյանքի ցանցկացած որոշում՝ հետևելով սրտին և մտքին»։
Հինգշաբթի դեկտեմբերի 23-ին, Սուրբ Ծնունդին ընդառաջ, Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանում տեղի ունեցավ հոգևոր կրթություն, որի կարևորագույն և առաջնային նպատակը ճեմարանականների՝ հոգևոր կյանքի զարգացմանը նպաստելն էր։
Ճեմարանականները նախ աղոթեցին գիշերային ժամերգությունը ապա՝ մեկժամյա մտածականով որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խորհելու, քննելու և ամփոփելու սեփական մտքերը։
Հաջորդիվ տեղի ունեցավ հանդիպում Գերհ. Հ. Գևորգ Ծ.Վրդ. Նորատունկյանի հետ, ով խոսեց կոչման, դրա կարևորության մասին՝ առաջնորդվելով իր իսկ կյանքի փորձով։ Այնուհետև կատարվեցին ճաշի երեք ժամերը։
Ավարտին մատուցվեց Ս. և Անմահ պատարագ՝ գլխավորությամբ Գերպ. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանի։ Հայր Սուրբը հորդորեց ճեմարանականներին լինել արթուն և խոհեմ և ամեն վայրկյան պատրաստ լինել Տիրոջ գալստյանը, կայացնել կյանքի ցանցկացած որոշում՝ հետևելով սրտին և մտքին։
Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարան