Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Հայր Եղիայի աղոթք-բանաստեղծությունը՝ ընտանեկան երջանկության հարատևության մասին

    … Ու միասին ենք մնացել


    … Ու միասին ենք մնացել

    Միասին ապրելով, ով սիրելի՛ իմ,

    Անցել ենք ուրախ տարիներ.

    Աւաղ, նրանք կայծակի նման

    շուտ, շուտ են գնացել,

    միթէ, սրանցից՝ մի բա՞ն է մնացել:

    յարկաւ. ուրախութեան մի կայծ,

    որ Աստուծային շնորհով, այս

    յաւերժ երջանկութիւն է դառնում

    այնտեղ. Աստուծու արքայութիւնում:

    Ռոպէներ, ով իմ պաշտած հոգին

    վայրկեաներ իսկ, ով իմ թանկագին

    երբեմն դժուարաւ միասին ենք տարել

    յաճախ, նրանք դառնութեամբ են պսակուել.

    ու անգամներ, մեզ համար դարեր են թուել.

    Կարծես, որ այդ խիստ պահերում

    գուցէ, խոր վերքեր էին բացւում,

    որ մինչեւ հիմի իսկ հետքեր են թողել՝

    քանի որ տակաւին չեն փակուել.

    աւաղ, որքան նրանք ցաւեր են պատճառել

    եւ սակայն, նրանք էլ կայծի նման են անցնում

    ոչ միայն. Այլ նրանք մի օր անպայման,

    յաւիտենական երջանկութեան են այլափոխւում:

    Միասին ապրած, այդքան տարիների ընթացքում

    մի սարսափելի երկրաշարժ է պատահել.

    Նրանից մեր Դրախտ Հայաստան ամենայն ցնցուեց.

    հարազատներ, աշնան տերեւների պէս են ընկել,

    հազարներով մի պահում յանկարծակի են թափուել,

    շէնքեր ու տներ ու պալատներ են փլուեր

    ու անսահման հողեր շարժուեցին

    ու անշարժ տեղեր երկրից կլուեցին:

    Վիրաւորներն էլ անհամար էին,

    խռովուածներին թիւերն անսահման էին.

    բայց ահա, այդ ցաւալի ու տրտում յուշերը

    շուտ շուտ փարատուեցին

    երբ վիրաւորը ապանգինուեց,

    երբ փլուածները նորից վերակագնուեցին,

    իսկ խռովուած սրտերն, նրանք էլ հանդարտուեցին

    զի նրանց յոյսերը Աստուու վրայ դրուեցին:

    Մի օր անպայման է գալիս

    Երբ անվերջ հանդիպումն է կատարւում

    Աստուծու մօտ ընդ համայն կորած հոգիներին.

    մինչ այս ու մինչեւ որ մնայուն բնակիչ դառնանք

    Նոր խոստացած երկրին. Վերին Երուսաղեմին

    ուրախութիւններ ու ոչ միայն նեղութիւններ,

    զուարդ ժամանակներ եւ ոչ միայն փորձնքներ,

    անցկացնենք մեր նորակարոյց տներում,

    ովքեր մի անգամ եւս մեր սիրով կը լցուեն:

    Քսանվեց տարիներ, երբեմն էլ աւելի,

    անցած վերջին տարիներում

    պատերազմեր մեր դէմ հրչակուեցին.

    քունը փախուստ առնելով մեր աչերից

    ու անդորրութիւն խլելով մեր սրտերից:

    Պատաերամները մասամբ դադարեցին,

    իսկ արդիւնքն ու հետեւանքն յայնուեցին.

    ոմանց համար դառցնելով քուն աչքերին

    ուրիշների սրտերին վերքերը աւելի խոր բացեցին.

    Ամենկարող ու Գթած Տէր, ողորմիր զոհուած հոգենին,

    մխիթարութիւն տուր վիրաւորուած սրտերի տէրերին:

    Ամուսնութեան երկար այս տարիներն էլի են անցնում

    ու հակառակ մեր կեանքի բոլոր անցուդառձերին

    երկու զատուած մեր մարմիները միաբան եղել ու մնացել.

    մեր օճախները զաւակներով զարդարուեցին

    մեր սիրով ու գուրգուրանքով պահպանուեցին

    Աստուծային իմաստութեամբ աճեցին

    ու նրանց սիրոյ պատուղները մեզ զուարճացրեցին.

    քեզ Աստուած մեր, քեզ միայն փառք ենք տալիս:

    Տէր մեր Յիւուս Քրիստոս, Աստուած ու փրկիչ մեր

    Ով Աստուծային Անհուն Սէր ու Ողորմութիւն.

    մեր օճախների կանգնումն ու հաստատումը,

    մեր ընտանիքների անքայքումն ու ամրացումը

    Քեզ միայն, Աստուած ու Տէր մեր, պարտում.

    Մեր Սէրն իսկ, որ այդքան տարիներ մեզ է կապել

    նրա աճումն ու գոյատեւումը քեզ է պարտում.

    Ով ամէն բարիքների սկիզբը,

    Ով ամէն էակների նպատակը

    Առաքիր քո Սուրբ ու շնորհարար հոգին,

    որպէս զի մեզ միշտ առաջնրդի դէպի լոյսը,

    որպէս զի միշտ ամրացնի մեզ նեղ օրերին,

    ուորպէս զի երկարատեւութիւն տայ

    մեր կարճ ուրախութիւններին:

    Յիսւուսի Մայրն ու Մայր մեր Մարիամ

    Մեզ համար միշտ բարեխօս եղիր

    Քո պահապան աչքերը մեր վրայ միշտ սեւերիր.

    իսկ դու իմ սիրելին, որի քեզ իմ հոգին տենչեց

    Նախքան մեր մայրեր մեզմով յեղուէին

    Արի, ու միասնաբար ու մեր ազատ կամքով

    արի, առաջ Աստուծու ու առաջ սիրուածներին

    մի անգամ եւս նորոգենք մեր սէրը. Մէկը՝ միւսին,

    արի, մի անգամ եւս մեր սէրը հրչակենք ասելով

    մենք ձեզ ենք սիրում ու նուիրւուոմ

    ու ամենայն բարիք ենք ձեզ մաղթում:

    ու խորին շնորհակաութիւն:

     

    Հեղինակ՝  Հ. Եղիա Վրդ. Դերձակյան

    Արփենի համայնքում Պսակի օրհնության կարգ կատարելու առթիվ 

    Դեկտեմբերի 19, 2021թ

Օրացույց

Օրացույց


Recent Comments