• ԱՐՓԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

    «Նա, որ Աստված է ծառա դարձավ․․․ որպեսզի աստվածային սերը մեր մեջ բնակվի»։


    Դեկտեմբերի 19-ին Արփենի  համայնքում  ընտանեկան տոն էր։ Գյուղի ամուսնական զույգերը նշում էին իրենց բազմամյա ամուսնական միությունները։

     

     

    Մատուցվեց Սուրբ պատարագ, այնուհետև գյուղի հոգևոր հովիվ Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը խոսեց ամուսնական սիրո, հավատարմության մասին։

     

     

    «Իրար ընտրեցիք, որ իրար միանաք, դառնաք մի մարմին․․․ դուք Աստծո առաջ միավորվում եք, Քրիստոսի շնորհով և օրհնությամբ կապվում եք մեկդ մյուսին։

     

     

    ․․․Հիսուս հարս ունի մի՛շտ։ Ո՞վ է Հիսուսի հարսը՝ եկեղեցին, և՛ ո՞վ է եկեղեցին, մենք ենք՝ ամենքս։ Հիսուս հրաժարվեց իր աստվածությունից և ծառա եղավ մեզ, նույնը նաև դուք արեցիք՝ ծառայելու համար ձեր ընտանիքներին:

    …Այսօր մեծ ուրախություն է, այստեղ եք, որպեսզի միշտ ձեր անձերը նվիրեք, ձեզ համար և Աստծու համար, որպեսզի միշտ էլ Աստված ձեզ օրհնի, և ձեզ հետ լինի որտեղ էլ որ գտնվեք»։  

     

     

    Պատարագի ավարտից հետո զույգերը միասին տոնախմբեցին, իսկ անմիջական մթնոլորտը հնարավորություն էր խոսելու, ծիծաղելու և վերհիշելու ընտանեկան կյանքի դժվարություններն ու ուրախությունները։

     

     

    Հոդվածը պատրաստեց՝

    Անուշ Հարությունյանը

Օրացույց

Օրացույց