• Nihil obstat. ոչ մի արգէլք՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցւոյ վարդապետ» հռչակելու համար

    Nihil obstat. ոչ մի արգելք՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցւոյ վարդապետ» հռչակելու համար


    2015թ. փետրուարի 1-ին Կաթողիկէ Եկեղեցւոյ Հաւատքի վարդապետութեան հաստատութեան նախագահ վսեմաշուք կարդինալ Գերհարդ Լիւդվիգ Միւլլերը հիւրընկալուել է Հռոմի Լեւոնեան վարժարանում, որտեղ մասնակցել է խորհրդակցական ժողովի՝ հայ կաթողիկէ սինոդոսական եպիսկոպոսների հետ միասին: Ժողովին ներկա է եղել նաեւԳերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը: Տանն Կիլիկոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ամենապատիւ Հոգեւոր Տէր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոսը շնորհակալական խօսք է ասել՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն Doctor Ecclesiae` «Եկեղեցւոյ Վարդապետ» հռչակելու մասին որոշման համար: Ի պատասխան, վսեմաշուք կարդինալն ասել է, որ հայերին հաճոյք պատճառելու համար չէ, որ առնվել է այդ որոշումը, այլ՝ վասն Տիեզերական Եկեղեցւոյ: Քանի որ Նարեկացին ունի աստուածաբանական, հոգեւոր եւ վարդապետական գիտութեան այնպիսի հսկայական պաշար, որ Տիեզերական Եկեղեցին կարող է իրենից օգտուել: Կարդինալը նաեւ պատմել է, որ Սբ. Գրիգոր Նարեկացուն այդ տիտղոսը շնորհելու մասին առաջարկը միաձայն ընդունուել է 25 կարդինալների կողմից, իսկ 8 աստուածաբաններ ուսումնասիրել են Նարեկացու բոլոր գործերը եւ գիտականորեն դրական արժեւորում տուել Նարեկացու ամբողջ աստուածաբանական եւ խորհրդաբանական ժառանգութեանը: Յետեւաբար, այդ որոշումը լուրջ գիտական հիմքեր ունի եւ յետեւողական, համբերատար ջանքերի արդյունք է: Ինչպէս տեղեկացրել ենք, այդ ուղղութեամբ անուրանալի են Ամենապատիւ Հոգեւոր Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի ջանքերը: Կարդինալ Միւլլերն իր յերթին հայտարարել է, որ Նարեկացուն Եկեղեցւոյ Վարդապետ հռչակելու համար որևէ արգէլք չկայ, պաշտոնական տերմինով՝ nihil obstat.

    Կարդինալը անհրաժեշտութիւն է տեսնում, որ ընդլայնուի Նարեկացու բոլոր գործերի թարգմանութեան լեզուների շարքը, եւ յատկապէս, թարգմանուեն գերմաներէն:

Օրացույց

Օրացույց