• Փանիկի երգչախմբի համերգը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյանը

    Աստված մարդ դարձավ, որպէսզի մեզ ազատի մեղքից և մեր առջև կրկին բացի դեպի երկինք տանող ճանապարհը։


    Դեկտեմբերի 18-ին Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցում  տեղի ունեցավ  Փանիկի երգչախմբի ամենամյա համերգը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյանը։ Համերգը կազմակերպել էին Աննա Հովհաննիսյանը և երգչախմբի պատասխանատու Սեդա Քալաշյանը՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի հովանավորությամբ և նախաձեռնությամբ:

     

    Հ. Գառնիկը համերգից հետո շնորհակալություն հայտնեց երգչախմբին և նրանց հանձնեց վկայականներ՝ որպես երախտիքի արտահայտություն՝ եկեղեցուն անմնացորդ ծառայելու համար։

     

    Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հոգևոր նորոգման և համայնքում քրիստոնեական արժեքների տարածման համար։

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments