• Ամեն. Հոգևոր Տերը հովվական այցելություն կկատարի Այնճար

    Հովվական այցելություններ


    Նորընտիր Հոգևոր Տեր, Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել-Պետրոս ԻԱ Մինասյան Կաթողիկոս-Պատրիարքը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց մեծ բարեհաճությամբ ու բերկրանքով որոշեց իր Հայրապետության առաջին հովվապետական այցելությունը կատարել դեպի Այնճար Հայավանի։

     

    Այնճարի Սուրբ Վարդարանի Տիրամայր Հայ Կաթողիկէ ժողովրդապետության հրապարակած մեկ հաղորդագրութեամբ տեղեկացվում է, որ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել-Պետրոս ԻԱ Մինասյան Կաթողիկոս-Պատրիարքը 2021թ. դեկտեմբերի 19-ին Լիբանանում իր Հայրապետության առաջին հովվապետական այցելությունը կկատարի դեպի Այնճար Հայավանի։

     

    Միշտ Սուրբ Վարդարանի Տիրամայր Հայ Կաթողիկէ ժողովրդապետությունը տեղեկացնում է, որ այս պատմական այցելության օրակարգը նախատեսում է հետևյալ ծրագիրը.

     

    1) Քաղաքապետի և ոստիկանության ավտոմեքենաներով՝ «Հարիրի Հիմնարկ»-ից առաջնորդություն, ներքին մայրուղիով դեպի Այնճար՝ ժամը 9։30-ին:

     

    2) Ժամանում և բարեգալուստի ողջույն Այնճարի հրապարակում՝ ժ. 9։45-ին:

     

    ա) Աղուհացի օրհնություն, որ Հայ Առաքելական և Հայ Ավետարանական համայնքների տարազակիր երկու աղջնակները պիտի մատուցեն:

     

    բ) Ապա, «Արարատ» փողոցով հետիոտն թափոր դեպի Եկեղեցի՝ ՀՄԸՄ-ի շեփորախմբի ընկերակցությամբ և սկաուտական խմբի շքերթով:

     

    3) Հայրապետական Ս. Պատարագ՝ ժամը 10։30-12:

     

    4) Աջահամբույր «Աղաջանյան կենտրոն» սրահում՝ ժ. 12-13:00

     

    ա) Հյուրասիրություն:

     

    բ) Նվեր մեր համայնքի պատմության հատորին:

     

    5) Ճաշ-դադար՝ ժ. 13։30-15:

     

    Սուրբ Վարդարանի Տիրամայր Հայ Կաթողիկէ ժողովրդապետությունը տեղեկացնում է շնորհավորանքների կարգն ու ժամը, որ պիտի տեղի ունենա «Աղաջանյան կենտրոն»-ի սրահում հետևյալ հերթականությամբ.

     

    ա) Հայ Առաքելական Համայնքի Գերշ. Սրբազանը, Հոգևոր Տեսուչը, Հովիվը, Թաղական Խորհուրդը, Տիկնանցը, «Յառաջ» Ազգ. վարժարանի տնօրինությունն ու խնամակալությունը՝ ժամը 15։30-16։15:

     

    բ) Հայ Ավետարանական Համայնքի Պատվելին, Հոգաբարձու Խորհուրդը, Տիկնանցը, Հայ Ավետարանական քոլեջի տնօրինությունն ու խնամակալությունը՝ ժ. 16։30-17:

     

    գ) «Ֆաթիմա Տիրամայր» Հ. Կ. Համայնքի Հովիվը և Ավագանին՝ ժ. 17։15-17։45:

     

    դ) ԼՕԽ-ի «Աղթամար» մասնաճյուղի, «Գարակէօզեան» հիմնարկի, Համազգային «Պարույր Սևակ» մասնաճյուղի ու ՀՄԸՄ-ի վարչությունները՝ ժ. 18-18։30:

     

    ե) Ճ. Պուշիքյան նախարարը, ՀՅԴ «Կարմիր Լեռ»-ի հերթապահը և կոմիտեն, քաղաքապետը, քաղաքապետական խորհուրդն ու թաղապետերը՝ ժ. 18։45-19։30:

     

    7) Այցելություն հիվանդի՝ ժ. 19։45-20:

     

    8) Այցելություն երիցագույն՝ ժ. 20։15-20։30:

     

    Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ Հովվապետական այցելությունը կավարտվի աղոթքով՝ Մուսալեռի նահատակների հուշակոթողի առջև, այնուհետև Նա հրաժեշտ կտա Այնճարին և կվերադառնա իր նստավայր Բեյրութ։

     

Օրացույց

Օրացույց