• Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի եզրափակիչ խոսքը՝ 2021թ. դեկտեմբերի 11-ի երիտասարդական հանդիպմանը

    Տերը կանչում է մեզ՝ վառելու աստղեր այլ երիտասարդների գիշերուա մէջ: Նա խնդրում է ձեզ նայել իսկական աստղերին, այն բոլոր զանազան նշաններին, որ նա տալիս է մեզ՝ մեր ճանապարհն ուղղորդելու համար:


    Սիրելի՛ երիտասարդներ, աւարտին մօտեցաւ Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան կողմից կազմակերպուած ևս մէկ միջոցառում: Սա թերեւս, 2021թ. վերջին երիտասարդական հաւաքն էր, որը, եւս մէկ անգամ առիթ ընձեռեց համախմբելու ձեզ եկեղեցու շուրջ:

    2021թ. հոկտեմբերի 17-ին, Վատիկանում՝ Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից պաշտօնապէս տեղի ունեցաւ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսական Սիւնհոդոսի 16-րդ Ընդհանուր Ժողովը, որի ընթացքում ներկայացուեց նախապատրաստական փաստաթուղթը՝ «Սիւնհոդոսական Եկեղեցւոյ համար… հաղորդակցութիւն, մասնակցութիւն, առաքելութիւն» խորագրով:

    Ինչպէս ասում է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը, փաստաթղթի նպատակն է[1]. ««… բողբոջ տալ երազներին, ծնունդ տալ մարգարէութիւններին ու տեսութիւններին, ծաղկեցնել յոյսեր, ներշնչել վստահութիւն, վիրակապել վէրքեր, հիւսել յարաբերութիւններ, յարուցանել յոյսի մի արշալոյս, ուսանել մէկս միւսից, եւ ստեղծել պատկերացումների մի դրական համակարգ, որ լուսաւորի մտքերը, ջերմացնի սրտերը, կրկին ուժ պարգեւի ձեռքերին»:

    Ինչպէս գիտենք, 2021թ. Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուեց աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (Գործք Առաքելոց, 26:16): Այս բնաբանով է, որ երիտասարդները պէտք է առաջնորդուուեն.

    Այո՛, երիտասարդութիւնը կեանքի յուրօրինակ եւ խթանող փուլ է, որի փորձառութիւնը Յիսուսն ինքը ունեցաւ, դրանով սրբորգործելով այն:

    Իւրաքանչիւր երիտասարդ, որը զգում է իրեն կանչուած առաքելութեան այս աշխարհում, հրաւիրուած է լսելու Աստուծոյ ձայնը, որն ասում է. «Դո՛ւ ես իմ զաւակը»:

    Ինչպէս Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն է ասում. «Սիրելի՛ երիտասարդներ, ունեցէք միշտ լուսաւոր աչքեր եւ երբէ՛ք մի հոգնեք փնտռել լոյսը խաւարի մէջ: Մաղթում եմ, որ ձեզանից իւրաքանչիւրը կարողանայ ուրախութեամբ ասել. «Յիսուսի հետ ես թագաւոր եմ։ Ես Աստուծոյ սիրոյ կենդանի նշանն եմ, նշանը Նրա կարեկցութեան ու քնքշութեան։ Ես Աւետարանի լոյսով շլացած մի երազող եմ եւ յոյսով նայում եմ գիշերային տեսիլքներին։ Եւ երբ սայթաքեմ, Յիսուսի մէջ կը վերագտնեմ քաջութիւնը դարձեալ երազելու, պայքարելու եւ յուսալու»»:

    Տերը կանչում է մեզ՝ վառելու աստղեր այլ երիտասարդների գիշերուա մէջ: Նա խնդրում է ձեզ նայել իսկական աստղերին, այն բոլոր զանազան նշաններին, որ նա տալիս է մեզ՝ մեր ճանապարհն ուղղորդելու համար:

    Երիտասարդութիւնը աւելին է, քան պարզապէս ժամանակաշրջան: Եկեղեցու սրտում փայլում է Մարիամ Աստուածածինը: Նա բարձագոյն օրինակն է, որ ձգտում է հետեւել Քրիստոսին հնազանդութեամբ: Նա է յոյսի մեծ պահապանը: Այսօր, Մարիամ Աստուածածինը է, որ հսկում է մեզ՝ իր զաւակներին:

    Սիրելիներս, Եկեղեցու սիրտը նաեւ լի է երիտասարդ սրբերով, ովքեր իրենց կեանքը նուիրեցին Յիսուս Քրիստոսին: Նրանց օրինակը ցոյց է տալիս այն, ինչին երիտասարդները ունակ կլինեն, երբ բացուեն Քրիստոսի հետ հանդիպման համար:

    Երիտասարդների սրբության միջոցով Եկեղեցին կարող է նորոգել իր հոգեւոր կեանքը:

    Թո՛յլ տուէք, ներկայացնել ձեզ մի քանի երիտասարդ սրբերի.

    Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացին, երբ երիտասարդ էր և մեծ երազանքներով լի, մի օր լսեց Աստուծոյ ձայնը եւ ուրախութեամբ հրաժարուեց այն ամենից ինչ ուներ: Հիմա, Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզացին համարւում է համաշխարհային եղբայրութեան սուրբ:

    Սուրբ Դոմինիկ Սավիոն իր տառապանքերը մատուցեց Մարիամին: Երբ Սուրբ Ջոն Բոսկոն սովորեցրեց նրան, որ սրբութիւնը իր մէջ ներառում է մշտապէս ուրախ լինելը, նա բացեց իր սիրտը վարակիչ ուրախութեան առջեւ: Սուրբ Դոմինիկը մահացաւ 1857թ.-ին՝ 14 տարեկան հասակում՝ ասելով. «Ի՜նչ հրաշալի փորձառութիւն եմ ունենում»:

    Մանուկ Յիսուսի Սրբուհի Թերեզան ծնուել է 1873թ.: 15 տարեկանում բազում դժուարութիւններ յաղթահարելով՝ նա յաջողութեամբ մտնում է Կարմելեան միաբանութիւն: Սրբուհի Թերեզան իր կեանքի ընթացքում ապրեց միայն Տիրոջ սիրոյ հանդէպ լիակատար վստահութեամբ:

    Սիրելիներս, իմ սրտի փափագն է, որպէսզի դուք էլ ապրէք Աստուծոյ խօսքին համաձայն:

    Հատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել Պապական նուիրակ՝ Արհի. Տէր Ժոզէ Ավելինո Պէթէնքուրդին, հոգևոր դասին, բանախօս՝ Տէր Մաշտոց քհն. Ղազարյանին, կազմակերպիչներին, ինչպէս նաեւ ձեզ՝ սիրելի՛ երիտասարդներ, որ մշտապէս կանգնած էք Եկեղեցու կողքին: Եկեղեցին հենց ձեզանով է հարուստ:

    Սիրելի՛ ներկանէր, մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, ամենայն յաջողութիւններ, թո՛ղ գալիք տարում իշխի միայն երջանկաթիւնն ու խաղաղութիւնը:

    Աստուած ձեզ պահապան…

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

    [1] Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապ, Երիտասարդներին նուիրուած եպիսկոպոսների Սիւնհոդոսի բացման ճառից (03 Հոկտեմբեր, 2018):

Օրացույց

Օրացույց