• Բարեգործական Տօնավաճառ՝ Փանիկում

    «Տուէ՛ք, եւ պիտի տրուի ձեզ» (Ղուկ. 6:38)


    5 Դեկտեմբեր, 2021թ․, Յիսնակաց շրջանի երրորդ Կիրակի.

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Գերյարգելի Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

    Իր քարոզի ընթացքում Գերյարգելի Հայր Սուրբը հաւատացեալներին տուեց հետեւեալ պատգամը.

    «Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

    Յիսնակաց շրջանի ընթացքում Եկեղեցին մեզ հրաւիրում է լինել միասնական, մնալ համերաշխութեան եւ խաղաղութեան մէջ, քանի որ այս ընթացքը սիրոյ եւ եղբայրսիրութեան շրջան է:

    Աւետարանի այսօրուայ ընթերցուածում կարդում ենք հետեւեալ պատգամը. «Ո՛չ, ասում եմ ձեզ. բայց եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք» (Ղուկ. 13:5), որը կոչ է ապաշխարութեան, յորդոր խոստովանութեան եւ խնդրանք մեղքերի թողութեան, որպէսզի կարողանանք մեղքերից մաքրագործուած սրտով դիմաւորել Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը»:

    Պատարագից յետոյ, լսարանի շէնքում տեղի ունեցաւ Ս. Ծննդեան և ամանորեայ տօնավաճառի պաշտօնական բացումը՝ գլխաւորութեամբ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Փանիկի համայնքապետ Վարդան Մակէյեանի, մասնակցութեամբ՝ հաւատաւոր ժողովրդի: Տօնավաճառի ողջ հասոյթը տրամադրուելու է Փանիկ համայնքի անապահով ընտանիքներին։

    Տօնավաճառը բաց է լինելու մինչեւ 2022թ․-ի Յունուարի 9-ը։

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց