• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքի այցը Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա-ին

    Հայրապետական եղբայրական այցելություն


    2021թ. նոյեմբերի 29-ին, Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տերն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայրավանք: Արամ Ա Վեհափառ Հայրապետն իր կողքին ունենալով Շահան Սրբազանին և Նարեկ Սրբազանին, եղբայրական սիրով ընդունեց Հոգևոր Տիրոջը:

     

    Ավելի քան մեկ ժամ մտերմիկ զրույց տեղի ունեցավ երկու հոգևոր առաջնորդների միջև՝ հայ ժողովրդին, Հայաստանին և Լիբանանին հուզող հարցերի շուրջ: Նրանք ընդգծեցին եկեղեցիների գործակցությունն ամրապնդելու, մեր ժողովրդի միասնականությունը ամրացնելու և միասնաբար մեր ազգին ու հայրենիքին սպառնացող մարտահրավերները դիմագրավելու անհրաժեշտությունը:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին

Օրացույց

Օրացույց


Recent Comments