• Լսել Աստուծոյ ձայնը անապատում.Սրբազան Քահանայապետի քարոզը «Հրեշտակ Տեառն» աղօթքից առաջ, 22 Փետրուարի, 2015թ.

    Լսել Աստուծոյ ձայնը անապատում.Սրբազան Քահանայապետի քարոզը «Հրեշտակ Տեառն» աղօթքից առաջ, 22 Փետրուարի, 2015թ.


    Հրեշտակ Տեառն աղօթքից առաջ կիրակի օրը Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսել է Մեծ Պահքի մասին: 40-օրեա պահքը յիշեցումն է Յիսուսի անապատում կրած փորձութեան շրջանի, որի մասին պատմում են Աւետարանները: Այդ 40 օրերի ընթացքում Յիսուս կարողացաւ հաղթել Սատանային: Մենք եւս նրա հետ միասին յաղթանակ տարանք, բայց հարկ է, որ կարողանանք պահել այդ յաղթանակը ամէն օր, բացատրում է Քահանայապետը: Եկեղեցին Պահքի օրերին հիշեցնում է մեզ այդ մասին, որպէսզի մեզ իմաստը բացատրի այդ օրերի.Մեծ Պահքը պայքարի ժամանակաշրջան է, պայքարի՝ ընդդէմ չար ոգու: «Մինչ հատում ենք  Պահքի «անապատը», մեր հայեացքը պետք է գամուած պահենք Յարութեանը, որը Յիսուսի վճռական յաղթանակն է չարի հանդէպ, մեղքի եւ մահուան հանդէպ: Այս է Պահքի առաջին կիրակի օրուա իմաստը՝ ինքներս մեզ վճռականօրեն դնել Յիսուսի անցած ճանապարհի վրա, ճանապարհի, որը տանում է դէպի կեանք».ասել է Քահանայապետը: Այդ ճանապարհն անցնում է անապատով, որտեղ կարելի է լսել թե՛ Աստուծոյ ձայնը, թե՛ փորձչի՝ Սատանայի ձայնը: Աստուծոյ ձայնը աղմուկի եւ խառնաշփօթի մեջ լսել հնարաւոր չէ.պետք է խորանալ անապատի մեջ, որտեղ մարդու ճակատագրի հարցն է վիճարկւում՝ կեանք կամ մահ: Ինչպէ՞ս կարող ենք լսել Աստուծոյ ձայնը.Աստուծոյ Խոսքն ընթերցելով եւ դրա շուրջ խորհրդածելով: Այլապէս չենք իմանա, թէ ինչպէս կարելի է դիմակայել չարին, վստահ է Նորին Սրբութիւնը: Նա դարձեալ խորուրդ է տալիս ամէն օր մի փոքրիկ հատուած ընթերցել Աւետարանից՝ յատկացնելով միայն 10 րոպէ եւ ոչ աւելին: Դա կօգնի քեզ «ո՛չ» ասել աշխարհիկութեանը, կուռքերին, համարձակ քայլեր անել՝ ըստ Աւետարանների պատուիրանների եւ զօրացնել եղբայրասիրութիւնը: Համարձակօրեն բռնե՛նք անապատի ճանապարհը, որովհետեւ Յիսուս, Հայր Աստուծոյ եւ Սուրբ Հոգու հետ միասին, մեզ հետ է, մենք մենակ չենք, քաջալերում է Սրբազան Քահանայապետը: Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում անապատի ճանապարհին: Պահքը, հետեւաբար, պատշաճ ժամանակ է, որը մեզ պէտք է առաջնորդի աւելի խորութեամբ հասկանալու մեր Սբ. Մկրտութեան խորհուրդը, մեր ուխտը Աստուծոյ հետ եւ թե ինչ կարող է մեզ համար անել Սուրբ Հոգին:

     Սրբազան Քահանայապետը վերջում հայցել է Սուրբ Կոյսին, ով տիպարն է Սուրբ Հոգու յանդէպ հնազանդութեան, որ օգնի մեզ՝ ինքներս մեզ վստահել Սուրբ Հոգու առաջնորդութեանը:

    Նորին Սրբութիւնը կարդինալների Ծերակոյտի անդամների հետ սկսել է աղօթքի եւ խորհրդածութեան (հոգեւոր կրթութեան) օրերը:

Օրացույց

Օրացույց