• Հանդիպում պապական նուիրակ Արքեպս. Մարեկ Սոլչինսկու հետ.քննարկուել են Ցեղասպասնութեան 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հարցերը

    Հանդիպում պապական նուիրակ Արքեպս. Մարեկ Սոլչինսկու հետ.քննարկուել են Ցեղասպասնութեան 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հարցերը


    Փետրուարի 19-ին Վրաստանում Հայկական Կարիտասի նախագահ Գերշն. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը, իր խորհրդականի ընկերակցութեամբ, մասնակցել է Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրէնի ընտրութեան եւ կազմակերպութեան վերակազմութեան հարցերի շուրջ տեղի ունեցած ժողովին: Ժողովից հետո Սրբազան Հայրն այցելել է քահանայապետական նուիրակ Արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկիին: Հանդիպման ժամանակ ուսումնասիրուել են Ցեղասպանութեան 100-ամեա տարելիցի միջոցառումներին վերաբերւող ծրագրերը ոչ միայն Հայ Կաթողիկէ Եկեղեցում, այլեւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ միասին, ինչպէս նաև Հռոմում 2015թ. ապրիլի 12-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից մատուցուելիք Սբ. Պատարագի հետ կապուած հարցերը, որին մասնակցելու են նաև Հայաստանի հայ կաթողիկէները: Քննարկուել է նաեւ Սրբազան Քահանայապետին Հայաստան հրաւիրելու կարելիութիւնները, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէ թեմի առանձին խնդիրներ:

     

Օրացույց

Օրացույց