Հայկական Կարիտասը կառաւարման խորհրդի նիստ է գումարել՝ ի պատրաստութիւն Էմիլի Արեգակ կենտրոնի բացման:
2015թ.փետրուարի 18-ին Երեւանի «Սբ. Գրիգոր Նարեկացի» ժողովրդապետութեան շէնքում տեղի ունեցաւ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպութեան կառաւարման խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկուեցին կազմակերպութեան 2015թ. ռազմաւարութիւնը, առկայ խնդիրներն ու ձեռքբերումները: Յատուկ ուշադրութիւն դարձուեց Գիւմրիում կառուցված «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութեամբ անձանց ցերեկային կենտրոնի բացման, գործունեութեան հարցերին, կառաւարման մեթոդաբանութեանը: Յիշեցնենք, որ Էմիլի Արեգակ կենտրոնը Էմիլի Արեգակ կենտրոնի շինարարութիւնը սկսուեց 2013թ. հոկտեմբերին եւ արդեն ամբողջովին աւարտուած է: Կենտրոնի բացումը նախատեսվում է 2015թ. գարնանը: Կենտրոն կտեղափոխուեն Արեգակ ցերեկային խնամքի հաստատութեան մոտ երեք տասնեակ շահառուները: Կենտրոնում հնարաւոր է իրականացնել մինչև 100 բազմակի հաշմանդամութեամբ անչափահասների ցերեկային բազմակողմանի խնամք՝ ներառեալ ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտական թերապիա, զանազան յմտութիւններ զարգացնող դասընթացներ, հոգեբանական աջակցութիւն եւ սոցիալական ներգրաւմանը նպաստող խորհրդատւութիւն ու այլ միջոցառումներ:
Հայկական Կարիտասի կառաւարման խորհրդի նիստից յետոյ Երեւանի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում տեղի է ունեցել Վարդգէս եւ Էդի Եղիայեանների անուան նոր գրադարանի բացումը: Գրադարանը համալրւում է հոգեւոր, փիլիսոփայական, պատմական գրականութեամբ, հայ գրականութեան ստեղծագործութիւններով: Գրքերի մի մասը նվիրել են Վարդգէս եւ Էդի Եղիայեանները, իսկ միւս մասը հայ կաթողիկէ թեմինն է: