«Հայցում ենք Տիրոջ զորակցությունը՝ Ձեր Աստվածահաճո առաքելության համար»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանն իրենց շնորհավորական ուղերձն են հղել Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքին՝ Կաթողիկէ Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ:
Նամակագիրներն իրենց որդիական խոնարհումն են բերել Հոգևոր Տիրոջը՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր Հայրապետը ամեն ջանք կգործադրի Հայ Եկեղեցու և հավատավոր ժողովրդի քրիստոնեական դաստիարակության, հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում:
Ստորև ներկայացնում ենք շնորհավորական նամակի լուսապատճեն: