«Հիվանդանոցի հոգին պարզապես մարդասիրական չէր, այլ ավելի քրիստոնեական էր»
Այսօր մենք հավաքվեցինք՝ Տիրոջը շնորհակալություն հայտնելու՝ «Աշոցքի Տիրամայր» հիվանդանոցի 30 տարիների համար: Այն հիմնադրվեց 1988-ի աղետալի երկրաշարժից հետո, որը խլեց մոտ 25000 կյանք, և որի հետևանքները մնացել են մինչև հիմա՝ 2021թ.-ը: Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապը որոշեց կառուցել այս «դաշտային հիվանդանոցը»՝ այս տարածաշրջանում, որտեղ բուժօգնության սուր կարիք կար: Մենք երախտապարտ ենք Կամիլյան միաբանության հայրերին՝ իրենց առատաձեռն ծառայության համար, հատկապես, Հ. Մարիոյին: Հիշում ենք կրոնավորներին, ովքեր ծառայել են այս հիվանդանոցում, հատուկ կերպով՝ քույր Նոյելին, ով իր կյանքը նվիրեց հիվանդանոցին: Մենք հիշում ենք բուժաշխատողներին՝ բժիշկներին, քույրերին և օժանդակ աշխատակիցներին, ովքեր եղել են այս հաստատության ուժը, շատերին, ովքեր կամավոր կերպով նվիրել են ժամանակ, ռեսուրսներ՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից:
Այս հիվանդանոց են այցելել նախագահներ, պապեր և պատրիարքներ, եպիսկոպոսներ և կարդինալներ, հոգևորականներ և աշխարհականներ, հավատացյալներ և անհավատներ, հիվանդներ և առողջներ: Այն միշտ եղել է վայր մեկտեղվելու և կամուրջ՝ տարբեր հավատամքների և ռասսաների մարդկանց միջև: Հիվանդանոցի հոգին պարզապես մարդասիրական չէր, այլ ավելի քրիստոնեական էր՝ համայնքին դրդելով ծառայել մերձավորին հավատքով և գիտությամբ: Թող որ հիվանդանոցի հովանավոր Նարեկի Տիրամայրը շարունակի բարեխոսել և հոգ տանել բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են և օգնություն են ստանում այս հիվանդանոցում: Աստված օրհնի բոլորիդ:
16.10.2021թ.
Ժոզե Ավելինո Բեթթենկուր