• ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ ՆՈՐԸՏՆԻՐ 21-ՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԸ

    Երկար օրեր՝ Հայոց Հայրապետին


    Սրտի մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:
    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ.-ից մինչ օրս Առաջնորդն էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց:
    Վստահ ենք, որ նորընտիր Կաթողիկոսն իր ահռելի ունակությունների շնորհիվ ինչպես առաջնորդեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէներին, նույնպիսի հաջողությամբ էլ կառաջնորդի ամբողջ Հայ Կաթողիկէ Եկեղեցին:
    Մեր ամբողջ Առաջնորդության անունից որդիական հպարտությամբ և ցնծությամբ շնորհավորում ենք մեր սիրելի Ռաֆայել Սրբազանին՝ արդեն նորընտիր Հոգևոր Տիրոջը՝ Տանն Կիլիկիո 21-րդ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքին և աղոթում ենք, որ Ամենակալ Տերը, ինչպես որ Իր Սուրբ Հոգով նրան ընտրեց և առաջնորդեց դեպի Կաթողիկոսական Գահը, այնպես էլ առատորեն հարստացնի աստվածային շնորհներով, հայրական իմաստությամբ և հովվական արիությամբ՝ առաջնորդելու, ուսուցանելու և հովվելու մեր կաթողիկէ հայ ժողովրդին այս դժվարին պատմական ժամանակաշրջանում, լինելու հիմք և խթան Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառության, միության, եղբայրասիրության և Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի լույսի տարածման:
    Տե՛ր, պարգևիր Քո զորությունը մեր նորընտիր Հայրապետին:
    Առավել մանրամասն կտեղեկացնենք շուտով:

Օրացույց

Օրացույց


Recent Comments