• Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ անկախության տոնի առթիվ

    Սրբազան Պապը հայցում է աստվածային օրհնությունը՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են հայ ժողովրդի համար


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է.

     

    «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին:

    Աղոթում եմ Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ժողովրդի և Ձեզ հետ»։

Օրացույց

Օրացույց