«Չկան «ուրիշներ», չկա «նրանք», կա միայն «մենք»»
Փակուած աշխարի վրայ մութ ամպերը ընդարձակվում են աշխարհի բոլոր մասերի վրայ, որը խանգարում է համընդհանուր եղբայրութեան զարգացման վրայ: Յիրաւի, այսօր աշխարհը փակուել է ինքն իր մէջ եւ մարդն էլ է փակուած ինքն իր մէջ: Այս է, որ շատ մարդիկ մնում են ճամփեզրին, մերժուած ու մոռացուած: Աշխարհի մարդիկ բաժանուել եւ բաժանուում են հարուստի եւ աղքատի: Հարուստը ապրում է անհոգ, ինքնագոհ եւ ինքնաբաւ, աղքատը՝ լքուած, մոռացուած եւ մերժուած: Այս ֆոնի վրայ մոռացութեան է մատնուած այն սէրը, որ Աստոաւծ տուեց մեզ եւ այս սիրոյ անունն է ՝ Յիսուս Քրիստոս: Գաղտնիք չէ, որ հիմա համաշխարհային մի մշակոյթ է պարտադրւում, որ միաւորում է աշխարհը, բայց բաժանում է մարդկանց: Այս մշակոյթը մեզ աւելի շատ լավ կամ վատ հարեւաններ է դարձնում, քան եղբայրներ, քոյրեր ի Քրիստոս: Ո՞ւմ յայտնի չէ, որ մարդը փակուելով ինքն իր մէջ, իր տան մէջ, դառնում է մելամաղձոտ, անտարբեր իր եւ իր շուրջը ընթացող գործընթացներին: Երբ ուզում ես տիրել ընդհանուր իրաւիճակին, սկսում են մարդկանց մէջ սերմանել վհատութիւն և յուսայատութիւն, չափազանցութիւն, ծայրահեղութիւն, որը մի ռազմաւարութիւն է, գերիշխելու մարդկանց վրայ վերահսկողութիւն հաստատելու համար:
Այս մեծ ընտանիքի որոշ մասեր, որոնք հաւատարիմ են քրիստոնեական արժէքներին շարունակում են իրենց զոհաբերել յանուն այդ արժէքների, որն այսօր ինչպէս ասուեց ընդունելի չէ, մեզ պարտադրուած համաշխարհային մշակոյթին: Երբ Քրիստոսը հիմնում էր Իր սուրբ եկեղեցին, այդ եկեղեցին միտուած էր լինելու հաւասար բոլորի համար, որտէղ կը թագաւորեր համերաշխութիւնը, եղբայրսիրութիւնը եւ երջանկութիւնը: Աւա՜ղ այլեւս չունենք ընդհանուր հորիզոններ, որոնք միաւորում են մեզ, որով նոր վախեր են վեր հառնում եւ մարդը դառնում է եսակենդրոն եւ փակ դիմացինի յանդէպ:
Սրբազան Քահանայապետը հիշեցնում է մեզ, որ սէրը, արդարութիւնը եւ համերաշխութիւնը մեկընդմիշտ եւ բոլորի համար ձեռք չի բերվել, դրանք պէտք է կառուցվեն համեստորեն: Սրբազան Հայրը կոչ է անում հուսալու սիրո ծարաւի, ոգեշնչումի, բաւարարող կեանքի տենչի, որոնք լցնում են մեր սիրտը և բարձացնում մեր հոգին դէպի վեհ իրականութիւնները, ինչպիսիք են՝ ճշմարտութիւնը, գեղեցկութիւնը, արդարութիւնը, բարութիւնը եւ սէրը:
Եւ ասյտեղ հարկ եմ համարում մեջ բերելու Պօղոս Առաքեալի Հռոմեացիներին գրուած նամակից. ..Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս» (Հռոմ. 1, 28-32):
Սրբազան Քահանայապետը մեզ առաջարկում է Բարի Սամարացու առակը իբրեւ լոյսի շող մթութեան մէջ: «Եւ նա կամենալով ինքն իրեն արդարացնել, ասաց Յիսուսին. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց: Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան: Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ» (Ղուկ.10: 29-35):
«Եւ այս առակը մեզ տանելու է դէպի աւելի վաղ տրուած հարցին, Ո՞ւր է քո եղբայր Աբելը» (Ծննդ. 4): Այսպիսով ոմանք նմանւում են ճանապարհին վիրաւոր մի կողմ նետուած մարդու եւ մարդիկ կան, որոնք նմանւում են մի անտարբեր քահանայի, մի ղևտացու եւ մեկ Սամարացու: Երկու առերեսուած իրականութիւն, երկու դիրքորոշում, որ մենք կարող ենք ընդունել, մենք կարող ենք անցնել միւս կողմ, կամ մենք կարող ենք օգտակար լինել ի սէր Աստծոյ:
Մենք կոչուած ենք եւ պէտք է, որ պահենք եղբայրական սէրը, որն ընդարձակուում է աստուածաշնչի ամեանհին տեքստից մինչեւ նոր կտակարան:
Սէրը շղթաներ է խալխլում և կառուցում կամուրջներ, այն մեզ թոյլ է տալիս, ստեղծել մեկ մեծ ընտանիք, որտէղ մենք մեզ կարող ենք զգալ ինչպէս, որ մեր տանը, եւ այդ տունը մեր եկեղեցին է:
Պօղոս Առաքյալը գրում է կորնթացիներին «Թէպէտեւ նա խաչուեց մեր տկարութեան պատճառով, բայց կենդանի է Աստծու զօրութեամբ: Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ: Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան: Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք: Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք. քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան» (Կոր. 13, 4-8):
Հիւանդ հասարակութիւնը փորձում է անտեսել ուրիշներին, նայել մեկ այլ կողմ եւ անցնել՝ ասես անտեղեակ իրականութիւնից: Այն չի ուզում անհանգստացնել զգացմունքով, այն հրաժարւում է ժամանակ վատնել ուրիշների խնդիրների վրայ: Այն կառուցուած է ցաւի հանդէպ անտարբերութեան վրայ:
Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում մեզ վերաբացայայտել մեր կոչումն իբրեւ սէր սեփական ազգերի եւ ամբողջ աշխարհի քաղաքացիներ: Նա հորդորում է մեզ լինել հասարակական մի նոր կապի կառուցողներ եւ տեղեակ լինել, որ իւրաքանչիւրի եւ ամէն անհատի գոյութիւնը խորապէս կապուած է ուրիշների գոյութեանը:
Բարի Սամարացու պատմութիւնը միշտ կրկնւում է: Մենք սա կարող ենք հստակորեն տեսնել, երբ հասարակական եւ քաղաքական անգործութիւնը մեր աշխարհի ծառ մասեր դարձնում է ամայի արահետ, նոյնիսկ երբ տեղային եւ միջազգային վեճերը եւ հնարաւորութիւնների թալանը թողնում են մեծ թուով մարգինալացվածների՝ ճամփեզրին խրուած: Այսօր մենք կարող ենք սկսել նորից. Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում մեզ ակտիւ մասնակցութիւն ունենալ մեր անհնգստացած հասարակութիւնը բուժելու եւ նորացնելու գործում:
Աստուած սէր է, և քանի որ մենք այդ սիրոյ մասնիկն ենք կազմում եւ կիսում ենք դա, մենք կոչուած ենք համընդհանուր եղբայրութեան, որը նշանակում է բաց լինել: Չկան «ուրիշներ», չկա «նրանք», կա միայն «մենք»: Մարդկային էակները կարող են ապրել, զարգանալ եւ գտնել իրականացում, միայն իրենց ես-ի ազնիւ պարգեւը տալով ուրիշներին, նրանք ամբողջովին չեն կարող իմանալ իրենք իրենց՝ առանց այլ անձանց հետ հանդիպման: Ոչ ոք չի կարող ունենալ կեանքի արժէքի փորձառութիւնը՝ առանց ունենալու իրական դեմքեր՝ սիրելու համար:
Կեանքը գոյութիւն ունի այնտեղ, որտէղ կայ կապ, հաղորդութիւն եւ եղբայրութիւն: Կեանքն ավելի ուժեղ է, քան մահը, երբ այն կառուցուած է ճշմարիտ հարաբերութիւնների եւ հավատարմութեան կապերի վրայ: Ամէն առողջ, իսկական հարաբերութիւն բացում է մեզ ուրիշներին, մենք չենք կարող սահմանափակել մեր կեանքը մինչեւ ուրիշների կամ փոքր խմբի հետ հարաբերութիւնները:
Հասարակական ընկերութիւնը եւ համընդհանուր եղբայրութիւնը հարկաւոր կերպով կոչ են անում ընդունելու իւրաքանչիւր մարդկային անձի արժէքը՝ միշտ եւ ամենուր, իւրաքանչիւր մարդ արարած արժէքաւոր է եւ իրաւունք ունի ապրելու արժանապատւորեն եւ իրականացնելու ամբողջական զարգացում: Այդ հիմնական իրաւունքը չի կարող հերքուել որևէ երկրի կողմից:
Այդ իդեալներին հասնելու համար Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում մեզ անել այն, ինչը լաւ է մեզ եւ ամբողջ մարդկային ընտանիքի համար, եւ այսպիսով միասին յառաջանալ դէպի իսկական եւ ամբողջական աճ: Նա կոչ է անում մեզ համերաշխութեան, մտածելու եւ գործելու՝ համաձայն համայնքի պայմանների:
Այնուհանդերձ սիրելիներ, ուզում եմ մեջբերում անել Ավետարանից հետեւեալ հատուածը.
Սիրելինե՛ր, թէպէտեւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեր վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեանը: Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ: Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ: (Եբր. 6, 9-11):
Այսօր աշխարհում մեծ մարտահրաւեր է նաեւ օգտակար լինել մեկը միւսին: Աղքատներին օգնել նշանակում է օգնել նրանց վարել արժանապատիւ կեանք աշխատանքի միջոցով: Չկա աւելի վատ աղքատութիւն, քան այն, որը վերացնում է աշխատանքը եւ աշխատանքի արժանապատուութիւնը: Եղբայրսիրութիւնն արտայայտւում է անձնական հանդիպումներում, ներառեալ հեռաւոր կամ մոռացուած եղբոր կամ քրոջ հետ: Կա եղբայրութեան աւելի մեծ ոգու կարիք, ինչպէս նաեւ աւելի արդիւնաւէտ աշխարհասփիւռ կազմակերպութեան՝ օգնելու լուծել խնդիրները, որոնք պատուհասում են լքուած մարդկանց, ովքեր տառապում են աղքատ երկրներում:
Մենք մի քաղաքականութեան կարիք ունենք, որը դնում է մարդկային արժանապատուութիւնը հետ դէպի կենդրոն, եւ այդ սեան վրայ մենք կարող ենք կառուցել այլընտրանքային հասարակական կառոյցներ, որոնց կարիքն ունենք:
Ֆրանցիսկոս Պապը կոչ է անում մեզ հասարակական եւ քաղաքական մի կարգի, որի հոգին հասարակական եղբայրսիրութիւնն է: Նա հորդորում է մեզ վերականգնել քաղաքականութիւնն իբրեւ եղբայրսիրութեան ամենավեհ ձեւերից մեկն այնքանով, որքանով այն ձգտում է ընդհանուր բարիքը:
Երկխոսութիւնը հարգալից է, ձգտում է համախոհութեան եւ փնտրում է ճշմարտութիւնը: Երկխոսութիւնը բացում է ուղի դէպի հանդիպման մշակոյթ, այնպէս, որ այդ հանդիպումը դառնայ կիրք, ցանկութիւն եւ կեանքի ձեւ: Նրանք, ովքեր երկխոսում են, ճանաչում, ընկերանում եւ հարգում են այլ անձանց: Մեկը միւսին մօտենալ, խօսել, լսել, նայել, ճանաչել եւ հասկանալ եւ ընդհանուր լեզու գտնել՝ այս բոլորն ամփոփուած է մեկ բառում՝ «Երկխօսութիւն»:
Ուրիշների արժանապատուութիւնը պէտք է հարգել բոլոր դեպքերում, քանի որ մարդիկ ունեն նիւթական առարկաներին եւ պայմանական իրաւիճակներին գերազանցող մի ներքին արժէք: Սա պահանջում է, որ նրանց այլ կերպ վերաբերուեն:
Ուրիշներին ընդունելու ուրախութիւնը ենթադրում է այլ մարդկանց իրաւունքը ճանաչելու ունակութիւն՝ լինելու ինչպիսին, որ կան եւ տարբերուելու: Իրատեսական եւ ներառական հասարակական ուխտը նաեւ պէտք է լինի <<մշակոյթային ուխտ>>, մէկը, որ յարգում է եւ ընդունում է տարբեր աշխարհայացքներ, մշակոյթներ եւ ապրելակերպեր, որոնք համագոյակցում են հասարակութեան մէջ, որը ընթադրում է բազմազանութեան յանդէպ յարգանք, բոլորին առաջխաղացման եւ հասարակական, ներառական հնարաւորութիւններ առաջարկելով: Նաեւ անհրաժեշտ է այն գիտակցել, որ որոշ բաներից պէտք է հրաժարուել ընդհանուր բարիքի համար:
Որպէս արարած կոչուած լինելու Աստծոյ զաւակ իւրաքանչիւր անձի յանդէպ իրենց յարգանքի շնորհիւ տարբեր կրոններ նշանակալիորեն նպաստում են հասարակութեան մէջ եղբայրութեան կառուցումը եւ արդարութեան պաշտպանութիւնը:
Որպէս անտեսանելի Աստուծոյ տեսանելի պատկերներ, մարդիկ ունեն արժանապատուութիւն, հետեւաբար իրենց բնութեամբ ենթակա են իրաւունքների, որոնք ոչ ոք չի կարող խախտել: Աստծուն վկայելը օգուտ է տալիս մեր հասարակութիւններին: Աստծուն անկեղծ սրտով որոնելու ջանքը օգնում է միմիանց ճանաչել որպէս ճանապարհորդ ընկերներ, իսկական եղբայրներ եւ քոյրեր:
Մեզ համար մարդկային արժանապատուութեան եւ եղբայրութեան աղբիւրը Յիսուս Քրիստոսի Աւետարանն է, այդ աղբիւրից բխում է քրիստոնէական մտքի եւ եկեղեցու գործողութիւնների համար առաջնահերթութիւնը տրուած հարաբերութիւններին, յանդիպմանը միւս Սուրբ խորհրդի հետ համընդհանուր հաղորդակցութիւնը մարդկային ամբողջ ընտանիքի հետ, որպէս Աստուծոյ ընտրեալ ընտանիք:
Ամենուր արմատաւորուելու կոչուած լինելով Եկեղեցին դարեր շարունակ ներկայ է եղել ամբողջ աշխարհում, քանի որ հենց դա է նշանակում Կաթողիկէ լինել: