«Ինչու՞ է Աստվածն Իր կամքը կատարում մեղավոր, թույլ մարդու միջոցով»
Հունիսի 30-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց մեկնաբանել Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակը: Անհնար է չնկատել, թե որքան է Պողոսը մտահոգված այս համայնքում ծագած կոնֆլիկտով. չէ՞ որ, նա է այդ համայնքի հայրը հավատքով ստեղծեց այն: Պողոս առաքյալը գրում է գաղատացիներին ավետարանական նորությունը մատնանշելու համար, որը նա նրանց քարոզել էր, որպեսզի նրանք ընթանային ճիշտ ճանապարհով:
Ուղերձից հասկանում ենք, թե որքան խորն է Պողոսը հասկանում Քրիստոսի խորհուրդը: Փորձելով համոզել գաղատացիներին, նա մեզ՝ ներկայիս քրիստոնյաներիս ևս ասում է, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել ներհամայնքային կոնֆլիկտների ժամանակ: Իսկապես, միայն նամակի վերջում է Պողոսը պարզաբանում կոնֆլիկտի էությունը, որն է հեթանոս քրիստոնյաների թլփատման անհրաժեշտության շուրջ վեճերը, այսինքն՝ հրեական ավանդույթի պահպանումը:
Դիմելով գաղատացիներին՝ Պողոսն ամենից առաջ հիշատակում է, որ նա առաքյալ է ոչ թե իր սեփական արժանիքների շնորհիվ, այլ Աստծո կանչով և պատմում է նրանց իր ապաշխարության պատմությունը: Պողոսն ասում է, որ հուդայականության մեջ նա գերազանցել է բոլորին՝ լինելով նախանձախնդիր փարիսեցի, և երկու անգամ կրկնում է, որ եղել է հայրերի ավանդության ու օրենքի պաշտպանը, ով դաժանորեն հետապնդում էր քրիստոնյաներին: Այնուհետև նա խոսում է իր ապաշխարության մասին, երբ փոխակերպվեց իր սիրտը: Այսպիսով, Պողոսն իր կյանքի տպավորիչ հակադրությամբ ապացուցում է իր կոչման իսկությունը. ավանդույթն ու օրենքը չպահպանող քրիստոնյաների հալածիչից՝ նա դառնում է Հիսուս Քրիստոսի Ավետարանը հռչակող առաքյալ: Սա Պողոս առաքյալի ազատությունն է. Նա ազատ է Ավետարանը քարոզելու և ազատորեն իր մեղքերը խոստովանելու համար. «Խոսքը սրտին ազատություն շնորհող ճշմարտության մասին է»: Առաքյալը կարծես ցանկանում է ասել, որ ով ասես կարող էր լինել, սակայն ոչ առաքյալ.
«Որքա՜ն անքննելի են Տիրոջ ճանապարհները: Մենք դրա հետ առնչվում ենք ամեն օր՝ մտածելով այն պահերի մասին, երբ Տերը մեզ կանչել էր: Երբեք պետք չէ մոռանալ այն ժամանակի մասին, երբ Աստված մտավ մեր կյանք և ինչպես դա արեց»:
Տեսնելով Աստծո կատարած մեծագույն գործերը՝ մեզ մոտ հաճախ հարց է առաջանում. Ինչու՞ է Աստվածն Իր կամքը կատարում մեղավոր, թույլ մարդու միջոցով:
«Պատահական ոչինչ չի լինում, քանզի ամեն ինչ նախասահմանված է Աստծո ծրագրով: Նա հյուսել է մեզանից յուրաքանչյուրի պատմությունը»:
Աստված մեզ կանչում է, Աստված մեզ պահում է Իր շնորհով. «Շնորհը փոխակերպում է կյանքը՝ դարձնելով արժանի Ավետարանին ծառայելու համար: Շնորհը քավում է բոլոր մեղքերը, փոխում է սրտերը, փոխում է կյանքերը, մեզ թույլ է տալիս տեսնել նոր ճանապարհներ», – ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան