«ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ»
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արևելեան Եւրոպայի Առաջնորդութիւնը սրտի խոր կսկիծով գուժում է
Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Տանն Կիլիկիոյ
Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքի վախճանումը, որը պատահեց 25 Մայիս 2021-ի կէսօրին՝ Պէյրութ, Լիբանան։
Հոգեհանգստեան Ս. եւ Անմահ Պատարագ պիտի մատուցուի՝
Շաբաթ, 29 Մայիս 2021թ.ի ժամը 17.00-ին
Գիւմրու Սրբոց Նահատակաց Աթոռանիստ եկեղեցում,
Կիրակի 30 Մայիս 2021-ին
Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցիների մէջ։
Ցաւակցութիւններ կարող էք յայտնել
Կիրակի 30 եւ երկուշաբթի 31 Մայիս 2021-ին
Առաջնորդի նստավայրում՝ Քանաքեռ
ուր կարող էք արձանագրել Ձեր ցաւակցական խօսքերը յատուկ «Մատեան»ում։
Հասցէ՝ Երեւան, Քանաքեռ, Թբիլիսյան խճուղի 1/3։