• Երիտասարդական ընդհանուր ամփոփիչ հանդիպումներ՝ ծրագրեր սկսելուց առաջ

    Հայկական Կարիտասի ծրագիրը՝ միավորման և համայնքային փոփոխություններ բերելու խթան


    2021թ. մարտի 20-21-ը Մեծ Սեպասար և Լանջիկ համայնքներում Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» տեղի ունեցան ընդհանուր երիտասարդական հանդիպումներ՝ ամփոփելու համացանցային ծրագրի միջոցով համայնքներում իրականացրած հարցումների արդյունքները: Ծրագրի հարցումները նախկին տարիներին իրականացվում էին թղթային տարբերակով, որը բարդություններ էր ստեղծում, իսկ այս տարի Բավրայի երիտասարդներից Անդրանիկ Մարգայանն և Կատյա Մարգարյանն առաջարկեցին հարցումներն ու հետագա վերլուծությունն ավելի արդյունավետ դարձնելու համար օգտվել google-ի հնարավորություններից և մշակեցին հարցումների հատուկ ձևաչափ՝ համացանցով տարածելու միջոցով հարցաթերթիկը լրացնելու համար, ինչը բավական արդյունավետ եղավ՝ երիտասարդների և պատանիների ջանասեր աշխատանքի շնորհիվ: Յուրաքանչյուր գյուղի համար լրացված հարցումների արդյունքում կազմվեցին արդյունքներն ամփոփող դիրագրամմաներ, ապա ընդհանուր հանդիպումների ժամանակ ներկայացվեցին արդյունքները: Ըստ այդմ, հստակ երևում է, թե հարցումներին մասնակցած բնակիչներն ինչ կարծիք ունեն իրենց համայնքների խնդիրների և դրանց առաջնահերթությունների մասին, ինչ փոփոխություններ կուզենային ըեսնել: Այս ամփոփիչ արդյունքները վերլուծվեցին երիտասարդների կողմից, դրանք կներկայացվեն նաև տեղական հանդիպումներին՝ համայնքների բնակիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում ըստ առաջնահերթությունների երիտասարդները կսկսեն մշակել ծրագրեր՝ խնդիրների լուծման ուղղությամբ: Նրանք կմասնակցեն նաև հատուկ դասընթացների՝ ծրագրերի մշակելու և իրականացնելու վերաբերալ: Որից հետո կհայտարարվի փոքր դրաշնորհների մրցույթ՝ ծրագրերի համար: Այս տարի ծրագիրը լրամշակվել է զարգացողական ու ուսուցողական նոր բաղադրիչներով, որոնց մասին կտեղեկացնենք հետագա շարադրանքներում:

     

    Ընդհանրական հանդիպումներին ներկա էին համայնքների հոգևոր հովիվները՝ Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Անի միացյալ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, վարչական ղեկավարներ, ծրագրի ֆասիլիտատոր Հասմիկ Խաչատրյանը: Լանջիկ համայնքում մասնակցում էին Լանջիկ, Արևիկ, Փանիկ համայնքների երիտասարդները, իսկ Մեծ ՍԵպասարի հանդիպմանը՝ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սիզավետ և Սարագյուղ համայնքների երիտասարդները:

    Ծրագիրն առաջնորդվում է երիտասարդների կարողությունները բացահայտելու, զարգացնելու, նրանց ոգևորելու և աջակցելու կարևոր սկզբունքներով, որպեսզի երիտասարդներն ու պատանիները կարողանան լինել զարգացման և հույսի առաջամարտիկներ, փոփոխություններ բերող վճռական գործոն՝ իրենց համայնքներում՝ առաջնորդվելով Ավետարանի սկզբունքներով, հավատքի և եղբայրասիրության աստվածային լույսով: Այս ծրագրի նպատակն է՝ համախմբել մարդկանց Տիրոջ Եկեղեցում՝ իրականացնելու սոցիալական ծրագրեր՝ որպես ավետարանացման մի կարևոր ճանապարհ:

     

    Տ. Հովսեփ

     

Օրացույց

Օրացույց