• Պատվոգիր՝ Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանին՝ եկեղեցանվեր գործունեության համար

    Ի գնահատումն ծառայության


    Շիրակի մարզի Անի միացյալ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը Լանջիկ և Արևիկ հայ կաթողիկէ համայնքների հոգևոր հովիվ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանին պարգևատրել է պատվոգրով, որի մեջ գրված է, որ արժանապատիվ քահանան պատվոգրին արժանացել է Լանջիկի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցու վերանորոգման, պահպանման, բնակչության աջակցության գործում ցուցաբերած ներդրման և կազմակերպչական հարցերի համար։

     

    Տ. Նարեկի հետևողական ջանքերով և խնդրանքով 2017-2018թթ. ընթացքում Լանջիկի Սբ. Աստվածածին եկեղեցու նորոգության համար կատարվեցին նվիրատվություններ, հավաքվեց ընդհանուր գումարով մոտ 14 մլն 800 հազար դրամ, որից 3 մլն 715.000-ը տրամադրեց Հայկական Կարիտասը՝ տարբեր դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, 1մլն 300.000 դրամը տրամադրեց Անի համայնքապետարանը, իսկ մոտ 10 մլն. դրամ հանգանակվեց Լանջիկ համայնքի բնակիչներից: Նվիրատվությունների պտուղը եղավ այն, որ 2018թ. Լանջիկի եկեղեցին հիմնովին վերանորոգվեց. եկեղեցում տեղադրվեց ջեռուցման համակարգ, ապահովվեց խմելու ջրով, հարդարվեցին պատերը, նորացվեցին մուտքի դուռը, պատուհանները, ջահերը, ատյանի ճաղավանդակները, վարագույրների կախիչները՝ գեղեցիկ զարդարանքներով, նորացվեցին նաև սրբապատկերները, գմբեթի խաչը, բարեկարգվեց բակը, որտեղ արդեն կա նաև ցայտաղբյուր, կատարվեցին այլ աշխատանքներ:

Օրացույց

Օրացույց