• Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը կոչ է անում մարտ ամսին աղոթել լավ խոստովանություն կատարելու համար

    Նորին Սրբության Աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակեց մարտ ամսվա աղոթքի դիտավորության տեսաուղերձը


    Քառասնորդաց Պահքի երկրորդ ամսում Սրբազան Քահանայապետը խորհում է Հաշտության (Խոստովանության) խորհրդի մասին և խնդրում աղոթել լավ խոստովանության շնորհ ընդունելու համար.

     

    «Ես խոստովանության եմ գնում ապաքինվելու, հոգիս բուժելու համար, որպեսզի ձեռք բերեմ ավելի ամուր հոգևոր առողջություն, որպեսզի ոչնչությունից դառնամ դեպի ողորմությունը: Խոստովանության հիմքում մեր մեղքերը չեն, որոնց մասին մենք խոսում ենք, այլ՝ աստվածային սերը, որը մենք ընդունում ենք և որի կարիքը միշտ ունենք: Խոստովանության հիմքը հանդիսանում է Հիսուսը. Նա սպասում է մեզ, լսում և ներում է: Հիշե՛ք. ամենից առաջ մենք ենք Աստծո սրտում և հետո միայն՝ մեր սխալները: Եկե՛ք աղոթենք, որպեսզի վերանորոգված խորությամբ ապրենք Հաշտության խորհուրդը՝ Աստծո անսահման ողորմածությունը ճաշակելու համար: Եկե՛ք աղոթենք, որպեսզի Աստված Իր Եկեղեցուն պարգևի գթառատ քահանաների, այլ ոչ թե չարչարողների»:

     

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments