• «Մեր եկեղեցին՝ մեր երեխաների համար». բարեգործական միջոցառում Մոսկվայում

    «Մեր եկեղեցին՝ մեր երեխաների համար». բարեգործական միջոցառում Մոսկվայում


    2014թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայի հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ
    «Մեր եկեղեցին մեր երեխաների համար» խորագիրը կրող Բարեգործական միջոցառում: Որի
    ընթացքում ներկայացվեցին ընթացիկ տարվա մեջ իրականացված մշակութային, հոգևոր
    նշանակություն ունեցող ծրագրերը, ձեռքբերումներն ու բացթողումները: Զեկույցներ հնչեցին
    Խորհրդի անդամների կողմից եկեղեցու դերի և նշանակության մասին՝ օտար հողում հայի
    ինքնության պաշտպանման գործում՝ կարևորելով այն բանի գիտակցումը, որ եկեղեցին
    պաշտպանում է ժողովրդին՝ ունենալով նույն ժողովրդի աջակցության կարիքը: Միջոցառման
    առանձնահատկությունն այն էր, որ երգ ու պարով ելույթ էին ունենում բացառապես համայնքի
    ուստրերն ու դուստրերը՝ ցույց տալով, թե ինչքան ներուժ և հարստություն ունենք Մոսկվայում,
    որոնք պետք է պաշտպանենք և զարգացնենք: Հայոց լեզվի դպրոցի սաները ներկայացրեցին
    թաերական բեմադրությում Խնկո Ապոր «Մկների ժողովը» ստեղծագործության մոտիվներով:
    Մշակութային միջոցառմանը զուգահեռ գործում էր ցուցահանդես վաճառք, որտեղ
    ներկայացված էին համայնքի տաղանդավոր աղջիկների և կանանց ձեռագործ
    աշխատանքները, հուշանվերներ հայրենի բնակավայրերի նկարներով և քաղցրավենիքներ:
    Բարեգործական երեկոյի ողջ հասույթը կուղղվի եկեղեցում գործող ծրագրերի բարելավման և
    կատարելագործման և այլ նպատակների իրականացման: Միջոցառումը եզրափակվեց Ձմեռ
    Պապի և Ձյունանուշը այցելությամբ, Սուրբ Ծննդյան և Ամանորյա շնորհավորանքներով:
    21.12.2014թ.
    Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա
    Հայ Կաթողիկե Եկեղեցու Ժողովրդապետություն

    DSC08423 DSC08445 DSC08514 DSC08535

Օրացույց

Օրացույց