«Եկեղեցու առաքելության սիրտը աղոթքն է»
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակեց դեկտեմբեր ամսվա աղոթքի դիտավորության ամենամսյա տեսաուղերձը:
2020թ. վերջին ամսին, երբ դեռ աշխարհը վարակված է COVID-19 համավարակով, Նորին Սրբությունը դիմում է հավատացյալներին և ջերմեռանդ միասնական աղոթքի կոչ է անում.
«Եկեղեցու առաքելության սիրտը աղոթքն է: Աղոթքն այն բանալի է, որի օգնությամբ մենք երկխոսության մեջ ենք մտնում Երկնային Հոր հետ:
Ամեն անգամ, երբ կարդում ենք ինչ-որ հատված Ավետարանից, մենք լսում ենք Հիսուսին, Ով խոսում է մեզ հետ: Մենք զրուցում ենք Հիսուսի հետ, լսում Նրան և պատասխանում: Դա՛ է աղոթքն է:
Աղոթելով՝ մենք փոխում ենք իրականությունը, փոխում ենք մեր սրտերը:
Մեր սիրտը փոխվում է, երբ աղոթում է:
Մենք շատ բան կարող ենք անել, սակայն առանց աղոթքի ոչինչ չի ստացվի:
Աղոթե՜նք, որպեսզի մեր անձնական հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ սնուցվեն Աստծո Խոսքով և աղոթական կյանքով»:
Վատիկան Նյուզ,
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան