Պաշտոնական հանդիպումներ
Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում Առաջնորդական Փոխանորդ և Մոսկվայի ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը դեկտեմբերի 3-ին պաշտոնական այցելություն է տվել Ռուսաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական Կառավարիչ Գերապայծառ Giovanni d’Angiello-յին՝ նրա իսկ հրավերով, ծանոթության նպատակով: Հանդիպումը անցել է շատ ջերմ եղբայրական մթնոլորտում, զրուցել են համայնքային զանազան իրողությունների և համագործակցության հետագա հանգրվանների շուրջ: