• Ն. Ս. Ֆրանցիսկոսը խոսել է Արցախյան գոյամարտի մասին և դատապարտել աղոթատեղիների կործանումը

    «Ես աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգի մեջ է»


    2020թ. հոկտեմբերի 11-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր գրասենյակի պատուհանից արտասանած Մարեմեան «Հրեշտակ Տեառն» աղոթքի ավարտին հիշեց աշխարհի տարբեր վայրերում բռնկված մեծ հրդեհների զոհերին, ապա հատուկ կոչ ուղղեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի վերահաստատման առիթով, այնուհետև իր ցավակցությունը հայտնեց մարդկային կորուստների համար և դատապարտեց աղոթատեղիների կործանումը:

     

    «Ես բարձր գնահատեցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումներով համաձայնեցված հրադադարը՝ խաղաղության էական համաձայնության հանգելու նպատակով: Չնայած ապացուցվեց, որ զինադադարը չափազանց փխրուն է, ես դարձյալ կոչ եմ անում դիմել հրադադարին: Իմ ցավակցությունն եմ հայտնում մարդկային կորուստների, տառապանքների, ինչպես նաև տների և աղոթատեղիների կործանման համար: Ես աղոթում եմ և հրավիրում եմ աղոթել զոհերի ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգի մեջ է»:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց