• Հարկավոր է աշխարհը բուժել սոցիալ-տնտեսական վիրուսներից

    Վիրուսը տեսանելի դարձրեց աշխարհում առկա հսկայական անհավասարությունը. անհավասարություն՝ առողջապահության,  տեխնոլոգիայի և կրթության ոլորտում


    Երբ խոսում ենք «նորմալ վիճակին վերադառնալու» մասին, նշեց Նորին Սրբությունը, ապա մենք ի նկատի չունենք այն հիվանդ «նորմալ վիճակը», որը գոյություն ուներ մինչև համավարակը և որը բացահայտվեց հենց համավարակի ժամանակ:

     

    2020թ. սեպտեմբերի 30-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետը կրկին հիշեցրեց, որ կորոնավիրուսի համավարակը ոչ միայն նոր խնդիրներ ստեղծեց, այլ նաև բացահայտեց և ավելի տեսանելի դարձրեց հասարակության արդեն իսկ գոյություն ունեցող տկարությունները: Այս տկարությունները բուժելու ուղիներն են արժանապատվությունը, համերաշխությունը և օժանդակությունը: Անհրաժեշտ է նախապատվելի ընտրություն կատարել՝ հօգուտ աղքատների, վերանայել բարիքների օգտագործման համակարգը և հոգ տանել ընդհանուր տան մասին: Այդ պատճառով մենք՝ հավատացյալներս, կանչված ենք հավատարիմ մնալ Եկեղեցու սոցիալական վարդապետության հիմնական սկզբունքներին, առաջնորդվել հավատով, հույսով և սիրով:

     

    Հիսուս Քրիստոսը բուժել է ամեն տեսակի հիվանդություններ. Տերը պարգևել է տեսողություն կույրերին, խոսք՝ համրերին, լսողություն՝ խուլերին: Ֆիզիկապես բուժելով՝ Նա բուժում էր նաև հոգեպես, ներելով գործած մեղքերը: Հիսուս բուժում և հաշտեցնում է յուրաքանչյուր արարածի, Նա մեզ պարգևել է բոլոր անհրաժեշտ շնորհները, որպեսզի մենք սիրենք և կարողանանք բուժել Իր նման, որպեսզի հոգ տանենք բոլորի մասին՝ անկախ ռասսայական, լեզվական և ազգային պատկանելությունից:

     

    Որպեսզի այս ամենն իրականում տեղի ունենա, պարզաբանեց Նորին Սրբությունը, մենք պետք է նկատենք և գնահատենք յուրաքանչյուր մարդու և արարածի գեղեցկությունը: Մեզանից յուրաքանչյուրը Աստծո ծրագրի պտուղն է, յուրաքանչյուրս ցանկալի ենք, սիրված և անհրաժեշտ: Երբ խոսում ենք «նորմալ վիճակին վերադառնալու» մասին, նշեց Նորին Սրբությունը, ապա մենք նկատի չունենք այն հիվանդ «նորմալ վիճակը», որը գոյություն ուներ մինչև համավարակը և որը բացահայտվեց հենց համավարակի ժամանակ: Այդ նախկին «նորմալությունը» հիվանդ է անարդարությամբ, անհավասարությամբ և շրջակա միջավայրի վատթարացմամբ: Նորմալ վիճակը, որի համար մենք բոլորս կանչված ենք հիմա՝ դա Աստծո Թագավորության իրականությունն է, որտեղ հացը բավականացնում է բոլորին, որտեղ հասարակությունը հիմնված է բոլորի միասնականության վրա, այլ ոչ թե՝ տիրապետման, բացառման և կուտակման:

     

    Փոքրիկ վիրուսը դեռ խորը վերքեր է առաջացնում՝ բացահայտելով մեր ֆիզիկական, սոցիալական և հոգևոր խոցելիությունը: Վիրուսը տեսանելի դարձրեց աշխարհում առկա հսկայական անհավասարությունը. անհավասարություն՝ առողջապահության,  տեխնոլոգիայի և կրթության ոլորտում: Միլիոնավոր երեխաներ զրկվել են դպրոց գնալու հնարավորությունից: Այս անարդարությունը բնական է կամ անխուսափելի. այս ամենը մարդու ձեռքի գործն է՝ հիմնա րար արժեքներից առանձնացված զարգացման մոդելն է: Այսպիսով, մեզ անհրաժեշտ է ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև ծանր սոցիալ-տնտեսական վիրուսների բուժում: Այդ բուժումը հնարավոր է, եթե բարձրորակ քաղաքականություն իրականացվի, որպեսզի հասարակության հիմքն իսկապես լինի բոլորի համախմբվածությունը, որտեղ «առաջինները» գնահատվում են այնպես, ինչպես «վերջինները»:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Եկե՛ք ապաքինման այս ուղին վստահենք Սուրբ Կույս Մարիամին՝ Առողջության Աստվածամորը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց